Tag Archive for Հայաստան

Ամուսնալուծում պահանջող մայրը երեխայի հետ հեռացել է Իսպանիա առանց ամուսնու համաձայնության

Սեպտեմբեր 20, 2012 | 00:22 Կոտայքի մարզի Բուժական գյուղում Մալոյան եղբայրները սոցցանցի միջոցով ծանոթացել են Իսպանիայում բնակվող Խաչատրյան քույրերի հետ, իրար սեր խոստովանել, որից հետո աղջիկների հայրը նրանց բերել է Հայաստան եւ կնության հանձնել Մալոյան եղբայրներին: Սակայն 2 տարի անց …

ՄԻ ՕՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՐԴՈՒՄ

Սուրեն Բուրսալյանի «Ամորձատված սերունդ» գիրքն առաջին անգամ ձեռքս վերցրի տարիներ առաջ, երբ ուսանող էի: Մի քանի էջ թերթելուց հետո, ինչպես ասում են՝ ոնց վերցրի, այնպես էլ տեղը դրեցի։ Այդ ժամանակ, մաքսիմալիզմով ու ռոմանտիզմով լի երիտասարդ՝ երևի չէի ուզում դաժան իրականության…

Մասիսում երկրաշարժ է գրանցվել. Այն զգացվել է մի քանի բնակավայրերում

Մայիս 01, 2012 | 12:04 Այսօր` մայիսի 1-ին, Երեւանի ժամանակով 09.38-ին, Հայաստանում` Մասիս քաղաքից 6 կմ դեպի հարավ-արեւելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում  է  5 կմ խորության…

Ս. Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն

 

Publicado el 28/03/2012 por

Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն

Կառավարական «Իստանա» նստավայրում ՀՀ նախագահին դիմավորեց Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարներն անցան հանդիպումների սրահ: Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, ողջունելով իր հայ գործընկերոջը` Թոնի Տան Քեն Յամն իր խոսքում նշել է, որ չնայած Հայաստանի ու Սինգապուրի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 20 տարի առաջ, այնուամենայնիվ երկրների հարաբերությունները հարյուրամյակից ավելի պատմություն ունեն: «Հայ համայնքը կարևոր դերակատարություն է ունցել մեր երկրի կյանքում: Մեր երկրում առաջին թերթը և առաջին քրիստոնեական եկեղեցին հիմնել են հայերը»,- նշել է Սինգապուրի նախագահն ու վստահեցրել, որ հայերը մեծ ներդրում են ունեցել երկրի կյանքում:

Նա իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանին և մասնավորապես առաջարկել փորձի փոխանակում` նկատի ունենալով հատկապես Սինգապուրում պետծառայության համակարգում եղած փորձը:

Իր հերթին, նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և դրական արձագանքել հնչած առաջարկին` ցանկություն հայտնելով օգտագործել Սինգապուրի զարգացման փորձը` ինչպես պետական ծառայության ոլորտում, այնպես տնտեսության ու մասնավորապես բարձր տեխնոլոգիաների:

Նույն նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև երկրի վարչապետ, երկրի փաստացի ղեկավար Լի Սյան Լունի հետ: Վերջինս նույնպես հիշելով Սինգապուրի պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալից դերակատարումը և հատկապես հայ գործարար խավի բարի համբավը և յուրահատուկ առաքելությունը Սինգապուրում 19-ր դարի վերջին առևտրային հարաբերությունները զարգացնելու գործում` ցանկություն է հայտնել վերականգնված տեսնել հայ-սինգապուրյան տնտեսական սերտ կապերը:
Խոսելով երկու երկրների ներուժի մասին` Սինգապուրի վարչապետը հետաքրքիր դիտարկում է արել:

Մասնավորապես նկատի ունենալով, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ծրագրում նախատեսված է այցելություն աշխարհի ամենաբարձր դիտանիվ (колесо обаозрения)` Singapore Flyer, նա նշել է, որ դիտանիվից միանգամից երեք երկիր է երևում` Մալայզիան, Ինդոնեզիան և Սինգապուրը: Ու նշելով, որ Հայաստանն էլ Սինգապուրի նման փոքր երկիր է, վարչապետ Լունը վստահեցրել է. «Երկրի չափերը զարգացման խոչընդոտ լինել չեն կարող»:

Վարչապետ Լի Սյան Լունը, ինչպես և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախօրեին է Սեուլից վերադարձել Սինգապուր, որտեղ մասնակցում էր Միջուկային անվտանգության գագաթաժողովին: Այս առնչությամբ կարևորելով մասնակցությունը գագաթաժողովին, նա իր խոսքում մասնավորապես նկատել է. «Փոքր երկրները միջազգային հարաբերությունների ուղեգիծ չեն որոշում, սակայն նրանք ապրում են միջազգային կանոններով»:

ՋԻՎԱՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՆՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԵՆՍԻԱ ՔԱՂԱՔՈՒՄ

Ապրիլի 4-ին, Նկարիչ և քանդակագործ Ջիվան Միրզոյանը Վալենսիայի Միսլատա բնակավայրի Մշակութային Կենտրոնում արդեն երկրորդ անգամը լինելով ցուցադրեց նոր ծնունդ ապրող Մայր Հայաստանին նվիրված կտավներ: Կտավների հավաքածուի վերնագիրն էր . «Իմ հայրենիքը երկիրն է» և այն ընծայել էր հարգելու համար «Հայաստանի…

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է Յարությունը Քրիստոսի. Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

Այսօր Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է: Հայ ժողովուրդը ամենուր տոնական մեծ հանդիսությամբ հիշատակում է մեր Տեր Հիսուս Քրոստոսի չարչարանքներից ու մահվանից հետո երեքօրյա հաղթական հարության տոնը: Դրանից 268 տարի հետո Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հավատքով լցված հետևելով առաքյալների օրինակին Հայաստան աշխարհում…

Լռության սերունդները

Ֆիլմ լռության մասին. <<Ճանապարհորդություն դեպի Հայաստան. Ցեղասպանության երեք սերունդները>>  անվանումով այս ֆիլմը, որի հեղինակը` հանրահայտ լուսանկարիչ և ռեժիսոր Նուբար Ալեքսանյանն է, պատմում է ոչ թե Հայոց Եղեռնի, այլ դրան հաջորդած այն մեծ  լռության մասին, որի ներքո Սփյուռքում ապրում է արդեն…

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գերմանիայի արտգործնախարարի հետ

Մամլո հաղորդագրություն 16 մարտի 2012թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի (Guido Westerwelle) հանդիպումը, որին ներկա էին մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ: Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային…

Արոնյանը հաղթում է և միանձնյա գլխավորում մրցաշարային աղյուսակը

  Վեյկ ան Զեեում ընթացող Tata Steel շախմատային փառատոնի A մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու նակամուրային և վաստակած 2 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Արոնյանից 58 քայլ պահանջվեց մրցակցին հաղթելու…

[ARMSCOOP] Հուլյան և Գրիգորյան օրացույցների տարբերությունը և «Հին Նոր տարին»

Հայաստանում այսօր էլ դեռ նշում են այսպես կոչված «Հին Նոր տարին»: Որտեղի՞ց է այն գալիս և ինչի՞ հետ է այն կապված: Ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի՝ տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների…