Համայնքների Պատմություն

Հայ Համայնքների Պատմություն

Հայաստանը 3 նոր դեսպանատուն կհիմնի

Մարտ 28, 2013 | 18:34  Հայաստանը դեսպանատներ կբացի Շվեդիայում, Մեքսիկայում եւ Ինդոնեզիայում; ՀՀ կառավարությունը մարտի 28-ի նիստում որոշեց հավանություն տալ այդ դեսպանատները ստեղծելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծին: Նշենք, որ Հայաստանը ներկայում Կենտրոնական Ամերիկայում դեսպանատուն չունի, իսկ ողջ Հարավային Ամերիկայում…

«ԻՍՊԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ» Երևանում

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվում է «ԻՍՊԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ» մշակութային միջոցառումների շարքը: Այս միջոցառումները տեղի են ունենալու իսպանականության տոնին ընդառաջ` հոկտեմբերի 12-ից 18-ը: Այս ծրագրի ընթացքում նախատեսվում են. ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ` (1. Արգենտինահայ ճարտարապետ Արի Հաճեան-Անտոնիո Գաուդի. Բարսելոնա՝ Սագրադա ֆամիլիա, Բալիոյի տուն, Միլայի տուն,…

Վահան Արծրունին Կոմիտասի մասին

 

«Կոմիտասը իմ հայ լինելու նախապայմանն է»,- ասում է Վահան Արծրունին։

Լրացում-«Կոմիտասը նաև հայ եկեղեցական լինելու նախապայման է, հայ մշակութային գործիչ լինելու նախապայման է, ազգի ջատագով լինելու պայման է»: Ավետարանի խոսքով Կոմիտասը երանելի է և արժանի է հայ սրբերի դասին պատկանելու:

Տեսաֆիլմը ՝ Civilnet-ից

Վերախմբագրությամբ՝ Անդրանիկ Տերտերյանի:

«Նաիրի» հյուրանոցի սեփականատերը սիրիահայերին կընդունի իր հյուրանոցում

  Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի սեփականատեր, ավստրալահայ գործարար Հակոբ Աբուլաքյանն այսօր Ստեփանակերտում տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ խոսել է ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարությունների հետ և պատրաստակամություն հայտնել հարյուրից-հարյուր տասը սիրիահայ ընդունել իր հյուրանոցում: Գործարարը պատրաստ է շենքը տրամադրել եկողներին`…

ՄԻ ՕՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՐԴՈՒՄ

Սուրեն Բուրսալյանի «Ամորձատված սերունդ» գիրքն առաջին անգամ ձեռքս վերցրի տարիներ առաջ, երբ ուսանող էի: Մի քանի էջ թերթելուց հետո, ինչպես ասում են՝ ոնց վերցրի, այնպես էլ տեղը դրեցի։ Այդ ժամանակ, մաքսիմալիզմով ու ռոմանտիզմով լի երիտասարդ՝ երևի չէի ուզում դաժան իրականության…

Չնայած խոստմանը, Թուրքիայում Գալուստ Գյուլբենկյանի տունը դեռ կիսավեր վիճակում է (ֆոտոռեպորտաժ)

 

Թուրքիայի Կայսերի քաղաքի (Կեսարիա) հայկական Թալաս թաղամասում գտնվող մեծ հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի տունը նախրոդ տարի գնած թուրք գործարար Նեջիփ Դինչերը դեռ չի սկսել տան վերանորոգման աշխատանքները (ֆոտոռեպորտաժ):

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն հայ թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակում հայ եւ թուրք լրագրողների խումբը Կայսերիում այցելեց նաեւ Գյուլբենկյանի տուն:

Կայսերիում ապրող 4 հայերից Սարգիս Թեքյանը լրագրողների խմբին ուղեկցեց Գյուլբենկյանի 3 տներից մեկը, որը որ նախորդ տարի գնել էր Նեջիփ Դինչերը:  Սարգիսը, նշելով, որ Գալուստ Գյուլբենկյանն իր բարեկամն է՝ իր պապի զարմիկը, ասաց, որ Գյուլբենկյանի 3 տներից մեկը քանդել են, իսկ այս մեկը գնել է Նեջիփ անունով մի գործարար եւ խոստացել վերանորոգել եւ դարձնել բուտիք-հյուրանոց՝ խթանելով Կայսերիի զբոսաշրջությանը:

Թալաս թաղամասի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ Գալուստ Գյուլենկյանի տան հարեւանությամբ գտնվում են ժամանակին հայերին պատկանած բազմաթիվ շքեղ առանձնատներ: Օրինակ՝ Գյուլբենկյանի տան դիմաց է գտնվում Քարամանյանների շքեղ ու մեծ առանձնատունը:

Դինչերը նշել է, թե ինքը Գյուլբենկյանի առանձնատունը գնել է Ստամբուլում ապրող մի ընտանիքից։ Նա շեշտել է, որ առանձնատունը վերանորոգելու համար դիմել է Մշակույթային եւ բնական ունեցվածքի պահպանության բարձագույն խորհուրդ։  «Վերանորոգման նախագծի քննարկման ընթացքում բոլոր  ճարտարապետները հիացած էին այդ առանձնատան գեղեցկությամբ։ Խաչի տեսքով կառուցված տունը համարվել է Կապադովկիայի ամենագեղեցիկ կառույցը։  Մտածում ենք, որ այն հայերի եւ հույների համար գեղեցիկ մի վայր է դառնալու»,-նշել է Դինչերը՝ շեշտելով, որ 900 հազար լիրա (600 հազար դոլար) արժողությամբ վերանորոգումից հետո Գյուլբենկյանի առանձնատունը Կայսերիում կխթանի տուրիզմի զարգացմանը։

Նշենք, որ Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869-ին։ Սովորել է Ֆրանսիայում եւ Անգլիայում։ Գերազանցությամբ ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով ինժեներ-նավթագործի որոկավորում։  21 տարեկանում արդեն ճանաչվել է որպես միջազգային կարգի փորձագետ նավթի հանքերի վերաբերյալ։

Գալուստ Գյուլբենկյանը 1898-ին Օսմանյան կայսրության կողմից Փարիզի եւ Լոնդոնի դեսպանատներում նշանակվել է տնտեսական գծով խորհրդական։  Պողոս Նուբար փաշայի մահվանից հետո ստանձնել է ՀԲԸՄ-ի ղեկավարությունը։

Հայ առաջին միլարդատերը երբեք չի մոռացել իր արմատների մասին եւ մեծ աջակցություն է ցուցաբերել սփյուռքահայությանը։ Նրա հիմնադրամի միջոցներով մինչեւ հիմա աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներ ստանում են միջնակարգ եւ բարձրագույն կրթություն:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Իսպանիայի Հայ Դատի Հանձնախումբը Սան Սեբաստյանում Մեծ Եղեռնի Թեմայով Կոնֆերանս է Կազմակերպել

2012-ի Մայիսի 25-ին Սան Սեբաստյանի Խաղաղության եւ Մարդկային Իրավունքների անվան (իսպ. Casa de la Paz y los Derechos Humanos) պալատում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի թեմայով կոնֆերանս: Կոնֆերանսը կազմակերպված եր Իսպանիայի Հայ Դատի Հանձնախմբի (ՀԴՀ) կողմից՝ իսպանացի պատմաբան Նիկոլաս դե Միգելի…

Իսպանիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև կներկայացվի

14:33, 29 Մայիս, 2012 ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա մեկ տարվա ընթացքում Իսպանիայի խորհրդարանին կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բարսելոնայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Սիրույանը: «Այս խնդրի առնչությամբ չպետք է շտապողականություն ցուցաբերել: Միգուցե…

«Բյուզանդիայի Արևելքի» հեղինակը և Մել Գիբսոնը շարունակում են բանակցությունները 25 Մայիսի 2012 – 12:26

Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մել Գիբսոնի հետ «Բյուզանդիայի Արևելքը» նախագծի վերաբերյալ արված նախնական համաձայնության մասին: Ի պատասխան այս հայտարարության` Fugitive Studios Entertainment Armenia-ն հաստատում է, որ հոլիվուդյան վիզուալ էֆեկտների հեղինակ և ռեժիսոր Ռոջեր Կուպելյանն այս առիթով իսկապես…

Աղանդավորությանը հակազդելու նպատակով Ջանֆիդայում եկեղեցի կկառուցվի

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում կառուցվում է եկեղեցի, որի նպատակն է` կասեցնել համայնքում լայն տարածում գտած աղանդավորական շարժումը: Բացի այդ, Թուրքիային սահմանամերձ համայնքում մշտապես լսելի է մոլլայի ձայնը, որը նամազի է կանչում իր հետևորդներին: Եկեղեցու զանգերի ղողանջները շուտով կխլացնեն ազանը: http://www.slaq.am/arm/news/60142/