Քաղաքականություն

Քաղաքականություն

Հայաստանը 3 նոր դեսպանատուն կհիմնի

Մարտ 28, 2013 | 18:34  Հայաստանը դեսպանատներ կբացի Շվեդիայում, Մեքսիկայում եւ Ինդոնեզիայում; ՀՀ կառավարությունը մարտի 28-ի նիստում որոշեց հավանություն տալ այդ դեսպանատները ստեղծելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծին: Նշենք, որ Հայաստանը ներկայում Կենտրոնական Ամերիկայում դեսպանատուն չունի, իսկ ողջ Հարավային Ամերիկայում…

Կոչ բոլոր հայերին` Ապրիլի 9-ը Իրավական Հայաստան Պետության Հռչակման օրն է լինելու

Կոչ հայրենիքից արտագաղթած բոլոր Իմ հայրենակիցներին. Սիրելի հայրենակիցներ` դուք գուցե և անվերադարձ եք լքել Հայաստանը, բայց վստահ եմ ու կասկած չունեմ, որ ձեր սրտում ապրում է կարոտը, կարոտն առ Հայրենիք։ Դուք տարբեր հանգամանքների բեռի ներքո`նեղացած պետության անօրինություններից` լքել եք Հայրենիքը,…

ՀՀ արտգործնախարարի այցելությունը Նյու Յորք շարունակվում է

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպման ժամանակ քննարկվեցին հաջորդ…

Իսպանիան հասարակական ցնցումների մեջ է

  Սեպտեմբերի 26-ին Իսպանիայի մայրաքաղաքում երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ հանդես եկած ցուցարարների և ոստիկանության ընդհարման ժամանակ 35 մարդ ձերբակալվել է, իսկ 64-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բողոքի մասնակիցները վանկարկել են «Շրջապատենք խորհրդարանը» կարգախոսը և փորձ են արել…

Այսօր Հայաստանի Հանրապետությունը դառնում է 21 տարեկան

Անկախության տոնի առթիվ պարգեւատրվել են երկրի արժանավոր զավակները   Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21—րդ տարեդարձի կապակցությամբ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի եւ մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգեւատրվել են պետական բարձրագույն…

ՀՀ անկախության տոնի առիթով Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ուղերձով

Երեւան: Հայաստանի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր ուղենշային խոսքով հանդես եկավ ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:   Նախագահական ընտրությունների նախաշեմին Հովհաննիսյանը հրապարակեց այն ծրագրահենքը, որի մեկ տասնյակից ավելի առաջնահերթությունները, ներքին եւ արտաքին մարտահրավերները, հնգամյա կտրվածքում ենթակա…

Պայքարը Ճապոնիայի և Չինաստանի միջև շարունակվում է

  Ճապոնացի ակտիվիստները այցելելով Սենկակու կղզի՝ փորձում էին Ճապոնիայի և Չինաստանի միջև վիճելի դարձած տարածքի համար վերջնական լուծում տալ: Երկու ճապոնացի նավով հասան կղզու խորքերը, սակայն Ճանապարհին ձեռբակալվեցին անվտանգության աշխատակիցների կողմից: Այս քայլը Չինաստանը համարում է որպես անօրինական քայլ և…

Գեներալ Ֆրանկոյին զրկելու են Վալենսիայի պատվավոր քաղաքապետի տիտղոսից

Lragir.am – Armenian Online – 01/08/2012 14:09:26 Վալենսիայի քաղաքային խորհուրդը գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյին զրկելու է պատվավոր քաղաքապետի կոչումից, քանի որ հանգուցյալ բռնապետի տիտղոսը դատարանը ճանաչել է հակասահմանադրական: Ինչպես հայտնում է ABC-ն, դատարանի վճիռը հրապարակվել է հուլիսի 31-ին: Վալենսիայի իշխանությունները պատրաստակամություն…

Կայացավ «Ժառանգության» համագումարը, Հովհաննիսյանը վերընտրվեց նախագահ

2 հունիսի, 2012թ., Երեւան: Այսօրկայացավ «Ժառանգություն» կուսակցության 8-րդհամագումարը՝ 150 պատվիրակներիմասնակցությամբ:   Համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ  «Պետության իրավիճակի մասին» ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի ներքին մարտահրավերներին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ անցած խորհրդարանական ընտրությունների եւ գալիք նախագահական ընտրությունների միջեւ ընկած այս վճռորոշ ժամանակաշրջանում:…

Չնայած խոստմանը, Թուրքիայում Գալուստ Գյուլբենկյանի տունը դեռ կիսավեր վիճակում է (ֆոտոռեպորտաժ)

 

Թուրքիայի Կայսերի քաղաքի (Կեսարիա) հայկական Թալաս թաղամասում գտնվող մեծ հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի տունը նախրոդ տարի գնած թուրք գործարար Նեջիփ Դինչերը դեռ չի սկսել տան վերանորոգման աշխատանքները (ֆոտոռեպորտաժ):

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն հայ թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակում հայ եւ թուրք լրագրողների խումբը Կայսերիում այցելեց նաեւ Գյուլբենկյանի տուն:

Կայսերիում ապրող 4 հայերից Սարգիս Թեքյանը լրագրողների խմբին ուղեկցեց Գյուլբենկյանի 3 տներից մեկը, որը որ նախորդ տարի գնել էր Նեջիփ Դինչերը:  Սարգիսը, նշելով, որ Գալուստ Գյուլբենկյանն իր բարեկամն է՝ իր պապի զարմիկը, ասաց, որ Գյուլբենկյանի 3 տներից մեկը քանդել են, իսկ այս մեկը գնել է Նեջիփ անունով մի գործարար եւ խոստացել վերանորոգել եւ դարձնել բուտիք-հյուրանոց՝ խթանելով Կայսերիի զբոսաշրջությանը:

Թալաս թաղամասի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ Գալուստ Գյուլենկյանի տան հարեւանությամբ գտնվում են ժամանակին հայերին պատկանած բազմաթիվ շքեղ առանձնատներ: Օրինակ՝ Գյուլբենկյանի տան դիմաց է գտնվում Քարամանյանների շքեղ ու մեծ առանձնատունը:

Դինչերը նշել է, թե ինքը Գյուլբենկյանի առանձնատունը գնել է Ստամբուլում ապրող մի ընտանիքից։ Նա շեշտել է, որ առանձնատունը վերանորոգելու համար դիմել է Մշակույթային եւ բնական ունեցվածքի պահպանության բարձագույն խորհուրդ։  «Վերանորոգման նախագծի քննարկման ընթացքում բոլոր  ճարտարապետները հիացած էին այդ առանձնատան գեղեցկությամբ։ Խաչի տեսքով կառուցված տունը համարվել է Կապադովկիայի ամենագեղեցիկ կառույցը։  Մտածում ենք, որ այն հայերի եւ հույների համար գեղեցիկ մի վայր է դառնալու»,-նշել է Դինչերը՝ շեշտելով, որ 900 հազար լիրա (600 հազար դոլար) արժողությամբ վերանորոգումից հետո Գյուլբենկյանի առանձնատունը Կայսերիում կխթանի տուրիզմի զարգացմանը։

Նշենք, որ Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869-ին։ Սովորել է Ֆրանսիայում եւ Անգլիայում։ Գերազանցությամբ ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով ինժեներ-նավթագործի որոկավորում։  21 տարեկանում արդեն ճանաչվել է որպես միջազգային կարգի փորձագետ նավթի հանքերի վերաբերյալ։

Գալուստ Գյուլբենկյանը 1898-ին Օսմանյան կայսրության կողմից Փարիզի եւ Լոնդոնի դեսպանատներում նշանակվել է տնտեսական գծով խորհրդական։  Պողոս Նուբար փաշայի մահվանից հետո ստանձնել է ՀԲԸՄ-ի ղեկավարությունը։

Հայ առաջին միլարդատերը երբեք չի մոռացել իր արմատների մասին եւ մեծ աջակցություն է ցուցաբերել սփյուռքահայությանը։ Նրա հիմնադրամի միջոցներով մինչեւ հիմա աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներ ստանում են միջնակարգ եւ բարձրագույն կրթություն:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am