Տնտեսություն

Տնտեսություն

Հայաստանի նորաբաց գործարանում կարտադրվի ամենաօրիգինալ գինին

Արմավիրի մարզում երեկ տեղի է ունեցել «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) գինու գործարանի բացման պաշտոնական արարողությունը։ Բաղրամյան եւ Արեւադաշտ գյուղերի հարեւանությամբ գտնվող գինեգործարանն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի սեփականությունն է։ «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ նորակառույց գործարանն ունի տարեկան 300.000 լիտր գինի արտադրելու հնարավորություն։…

Իսպանիան հասարակական ցնցումների մեջ է

  Սեպտեմբերի 26-ին Իսպանիայի մայրաքաղաքում երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ հանդես եկած ցուցարարների և ոստիկանության ընդհարման ժամանակ 35 մարդ ձերբակալվել է, իսկ 64-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բողոքի մասնակիցները վանկարկել են «Շրջապատենք խորհրդարանը» կարգախոսը և փորձ են արել…

«Նաիրի» հյուրանոցի սեփականատերը սիրիահայերին կընդունի իր հյուրանոցում

  Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի սեփականատեր, ավստրալահայ գործարար Հակոբ Աբուլաքյանն այսօր Ստեփանակերտում տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ խոսել է ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարությունների հետ և պատրաստակամություն հայտնել հարյուրից-հարյուր տասը սիրիահայ ընդունել իր հյուրանոցում: Գործարարը պատրաստ է շենքը տրամադրել եկողներին`…

Չնայած խոստմանը, Թուրքիայում Գալուստ Գյուլբենկյանի տունը դեռ կիսավեր վիճակում է (ֆոտոռեպորտաժ)

 

Թուրքիայի Կայսերի քաղաքի (Կեսարիա) հայկական Թալաս թաղամասում գտնվող մեծ հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի տունը նախրոդ տարի գնած թուրք գործարար Նեջիփ Դինչերը դեռ չի սկսել տան վերանորոգման աշխատանքները (ֆոտոռեպորտաժ):

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն հայ թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակում հայ եւ թուրք լրագրողների խումբը Կայսերիում այցելեց նաեւ Գյուլբենկյանի տուն:

Կայսերիում ապրող 4 հայերից Սարգիս Թեքյանը լրագրողների խմբին ուղեկցեց Գյուլբենկյանի 3 տներից մեկը, որը որ նախորդ տարի գնել էր Նեջիփ Դինչերը:  Սարգիսը, նշելով, որ Գալուստ Գյուլբենկյանն իր բարեկամն է՝ իր պապի զարմիկը, ասաց, որ Գյուլբենկյանի 3 տներից մեկը քանդել են, իսկ այս մեկը գնել է Նեջիփ անունով մի գործարար եւ խոստացել վերանորոգել եւ դարձնել բուտիք-հյուրանոց՝ խթանելով Կայսերիի զբոսաշրջությանը:

Թալաս թաղամասի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ Գալուստ Գյուլենկյանի տան հարեւանությամբ գտնվում են ժամանակին հայերին պատկանած բազմաթիվ շքեղ առանձնատներ: Օրինակ՝ Գյուլբենկյանի տան դիմաց է գտնվում Քարամանյանների շքեղ ու մեծ առանձնատունը:

Դինչերը նշել է, թե ինքը Գյուլբենկյանի առանձնատունը գնել է Ստամբուլում ապրող մի ընտանիքից։ Նա շեշտել է, որ առանձնատունը վերանորոգելու համար դիմել է Մշակույթային եւ բնական ունեցվածքի պահպանության բարձագույն խորհուրդ։  «Վերանորոգման նախագծի քննարկման ընթացքում բոլոր  ճարտարապետները հիացած էին այդ առանձնատան գեղեցկությամբ։ Խաչի տեսքով կառուցված տունը համարվել է Կապադովկիայի ամենագեղեցիկ կառույցը։  Մտածում ենք, որ այն հայերի եւ հույների համար գեղեցիկ մի վայր է դառնալու»,-նշել է Դինչերը՝ շեշտելով, որ 900 հազար լիրա (600 հազար դոլար) արժողությամբ վերանորոգումից հետո Գյուլբենկյանի առանձնատունը Կայսերիում կխթանի տուրիզմի զարգացմանը։

Նշենք, որ Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869-ին։ Սովորել է Ֆրանսիայում եւ Անգլիայում։ Գերազանցությամբ ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով ինժեներ-նավթագործի որոկավորում։  21 տարեկանում արդեն ճանաչվել է որպես միջազգային կարգի փորձագետ նավթի հանքերի վերաբերյալ։

Գալուստ Գյուլբենկյանը 1898-ին Օսմանյան կայսրության կողմից Փարիզի եւ Լոնդոնի դեսպանատներում նշանակվել է տնտեսական գծով խորհրդական։  Պողոս Նուբար փաշայի մահվանից հետո ստանձնել է ՀԲԸՄ-ի ղեկավարությունը։

Հայ առաջին միլարդատերը երբեք չի մոռացել իր արմատների մասին եւ մեծ աջակցություն է ցուցաբերել սփյուռքահայությանը։ Նրա հիմնադրամի միջոցներով մինչեւ հիմա աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներ ստանում են միջնակարգ եւ բարձրագույն կրթություն:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Ռոբոտ ձկներն Իսպանիայի ափերի մոտ կպայքարեն ծովի աղտոտվածության դեմ

Իսպանական Խիխոն քաղաքի ափերի մոտ ծով են արձակվել բրիտանացի գիտնականների կողմից ստեղծված 1.5 մ երկարությամբ և 35 հազար դոլար արժողությամբ ռոբոտ-ձկներ, որոնց նպատակն է պայքարել ծովի ջրերի աղտովածության դեմ, գրում է Daily Mail-ը:   Ռոբոտ-ձկներն  ի վիճակի են 8 ժամ…

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ալեքսանդր Մանթաշևին և Միքայել Մանթաշևին

Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշևին և վերջինիս որդուն` Միքայել Մանթաշևին: Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանն անդրադարձավ հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հայանպաստ գործունեությանը` ընդգծելով նրա ազգանվեր ձեռնարկները կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:…

Ինչու հեռախոսները հայերեն չեն խոսում

Հայերեն բարեմաղթանք` օտար տառերով: Մեր հեռախոսները հայերեն չեն խոսում: Մասնագետները բողոքել են, որ ամեն օր Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ խախտում է սահմանադրությունը, ըստ որի` Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Պետական կառույցներն անգամ պետական տոներն են շնորհավորում լատինատառ sms-ներով:

http://www.lezu.am

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գերմանիայի արտգործնախարարի հետ

Մամլո հաղորդագրություն 16 մարտի 2012թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի (Guido Westerwelle) հանդիպումը, որին ներկա էին մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ: Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային…

Քաղաքապետը վառեց գլխավոր տոնածառի լույսերը (video)

  Մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիների և քաղաքի հյուրերի հետ միասին նախ դիտեց Ամանորյա եռաչափ գրաֆիկական շոու ծրագիրը որից հետո հանդիսավորությամբ միացրեց հանրապետութւան գլխավոր տոնածառի լույսերը: Հիշեցնենք, որ 31 մետր բարձրությամբ տոնածառը…

Հայկական կոնյակը Գրան Պրի մրցանակ է ստացել

Դեկտեմբեր 05, 2011 | 19:42   Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու «Նաիրի» կոնյակը (20 տարվա հնեցում) Մոսկվայում կայացած 15-րդ հոբելյանական «Միջազգային գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում ստացել է Գրան Պրի մրցանակը եւ արժանացել ոսկե մեդալի: Այդ մասին տեղեկացնում…