Հայոց Ցեղասպանությունը

Հայոց Ցեղասպանությունը

Աթաթուրքի հուշարձանի բացումը Հունգարիայի կառավարության երկակի ստանդարտների կիրառության ապացույց

Հունգարիայում տեղադրվել է Քեմալ Աթաթուրքի արձանը 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների՝ ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու իրողությունից հետո Հայաստանի Հանրապետության՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր այդ երկիրը ջանքեր չի խնայում վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները: Այս ուղղությամբ պարբերաբար հայ և հունգար ժողովուրդների…

Իսպանիայի Հայ Դատի Հանձնախումբը Սան Սեբաստյանում Մեծ Եղեռնի Թեմայով Կոնֆերանս է Կազմակերպել

2012-ի Մայիսի 25-ին Սան Սեբաստյանի Խաղաղության եւ Մարդկային Իրավունքների անվան (իսպ. Casa de la Paz y los Derechos Humanos) պալատում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի թեմայով կոնֆերանս: Կոնֆերանսը կազմակերպված եր Իսպանիայի Հայ Դատի Հանձնախմբի (ՀԴՀ) կողմից՝ իսպանացի պատմաբան Նիկոլաս դե Միգելի…

Իսպանիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև կներկայացվի

14:33, 29 Մայիս, 2012 ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա մեկ տարվա ընթացքում Իսպանիայի խորհրդարանին կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բարսելոնայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Սիրույանը: «Այս խնդրի առնչությամբ չպետք է շտապողականություն ցուցաբերել: Միգուցե…

ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայերն առաջիններից էին, որ օգտվեցին Գուտենբերգի գյուտից և 1512թ. սկսած աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ կային հայկական գաղթավայրեր, հիմնադրեցին տպարաններ և տպագրեցին հայերեն գրքեր: Անմասն չմնաց նաև Օսմանյան կայսրությունը, որի մայրաքաղաք Կ. Պոլսում 1567թ. տպագրվեց առաջին հայ գիրքը: Ժամանակի ընթացքում Կ.Պոլիսը…

04.05.2012 Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ընդունվել Իսպանիայի Սանտա Կոլոմա քաղաքում (լուսանկարներ)

2012 թվականի մայիսի 2-ին, Իսպանիայի Սանտա Կոլոմա քաղաքի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթը, որը օրակարգ էր մտել  Սոցիալիստների և Կանաչների կողմից: Ընդդիմությունը  դեմ էր քվեարկել այդ փաստաթղթին,-տեղեկացնում է  Իսպանիայի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի փոխնախագահ Դավիթ Մատնիշյանը: hayernaysor.am

Ապրիլի 24. «Մեծ վերադարձ»:

Հարգելի հայրենակիցներ,

Դիտեք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը հայ ժողովրդին:

Աննա Նշանյան. Իմ գտած <<Անուշ>>-ը:

Արմեն Տիգրանյանի <<Անուշ>> օպերան տեսել եմ երևի հինգ անգամ: Շատ էի սիրում, ժամանակին հաճախ էին բեմադրում, ես էլ փորձում էի բաց չթողնել: Սակայն բոլոր այդ անգամները, որ տեսել եմ ներկայացումը, այնպիսի մի զգացում ունեի, թե մի բան պակաս էր գլխավոր…

Մոնտեբելոյում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

12:30, 25 Ապրիլ, 2012 ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր ամերիկահայեր Մոնտեբելոյի Բիկնել այգու Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ նշել են Ցեղասպանության 97-րդ տարելիցը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Whittier Daily News-ը: Բանախոսները, այդ թվում պաշտոնյաներ եւ գիտնականներ, ինչպես նաեւ…

Անձնական հիշողություն Եղեռնի հիշատակի օրվա արարողությունից

 

 

1995 թվականի Ապրիլի 24-ին ապրում էի Ղրիմի Եալթա կամ Յալթա քաղաքում: 1994 թվականի Հունիսից Վազգեն 1-ին հանգուցյալ Հայրապետի կարգադրությամբ ընտանիքով տեղափոխվեցի այնտեղ՝ ծառայելու Սուրբ Հռիփսիմե հոյակերտ տաճարում որպես Հայկական Եկեղեցական Համայնքի հոգևոր հովիվ: Առաջին իսկ տարվանից Ղրիմի հայության համար ավանդական էինք դարձրել Ապրիլ 24-ի արարողությանը հավաքվել եկեղեցի և յավարտ Սուրբ Պատարագի աստիճաններով իջնել Ազգային մեծավանդ նկարիչ Վարդգես Սուրենյանցի շիրիմին և նրա շուրջը բռնած հիշատակել 1 միլիոն 5 հարյուր հազար հայ նահատակներին, որոնք անմեղ զոհ դարձան թուրքական բռնապետական իշխանության:

1995 թվականի այս օրը պատարագից հետո Վ. Սուրենյանցի սուրբ շիրիմի առջև Հոգեհանգստյան արարողությունն էի վերջացնում, երբ ինձ մոտեցավ այն օրերին Եալթայի Հայկական Համայնքի նախագահ Ատոմ Սարգսյանը՝ մի ազգասեր բարերար և համեստ անձնավորություն, և ցածր ձայնով ականջիս մի քանի բառ շշնջաց: Արարողությունից անմիջապես հետո նախագահի հետ գնացինք ծննդատուն: Երեկոյան 18:15 ծնվեց մի հայուհի՝ քահանայի առաջին զավակը: Ավազանի անունը դրվեց Էլիզաբեթ: 40 օր հետո Սուրբ Հռիփսիմե տաճարում կատարվեց մանկան 40-օրյա արարողությունը: Մի քանի ամիսներ հետո Հունվարին, Սուրբ Ծննդյան տոնական օրերին, տեղի ունեցավ էլիզաբեթի մկրտության արարողությունը՝ ձեռամբ Ուկրանիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ հոգեշնորհ Տ.Նաթան Ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանի (այժմ Տ. Նաթան եպսկոպոս Հովհաննիսյան, պաշտոնավարում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում) և Թեոդոսիայի հոգևոր  հովիվ արժանապատիվ Տ, Երեմիա Մակիյանի: Արարողությանը հյուրաբար ներկա էին բարեշնորհ էդիկ սրկ. Թովմասյանը, որ նաև մասնակցեց Սուրբ Մկրտության արարողությանը, Սուրբ Հռիփսիմե Եկեղեցու ավագ բարերարներ Վաչիկ և Կարինե Վարոսյանները, համայնքային ներկայացուցիչներ Ղրիմի և Ուկրանիայի զանազան հայկական համայնքներից, Սիմֆերոպոլ քաղաքի Հայկական հեռուստատեսությունը, Եալթայի Հայկական համայնքի անդամները, տեղի հայ հավատացյալները և ընտանիքի անդամները: Մկրտության անունը կնքվեց Եղիսաբեթ (Սուրբ Ավետարանում Սուրբ Հովհաննես մկրտիչի մայրը և Մարիամ Աստվածածնի ազգականուհին):

Այսօր այդ հայ աղջիկը սովորում է Արգենտինայի Բունոս Այրես քաղաքի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատությունում: Ավարտական դասարանի աշակերտուհի է: Այս տարի եթե Աստված կամենա իր դասնընկերների հետ կայցելի Հայաստան և Եվրոպական մի շարք երկրներ: Սիրելի Ելիզաբեթ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁ:

Այս պատմությունը պատահաբար չեմ շարադրում մեր կայքԷջում: Եթե նկատել եք մենք շատ հոդվածներ ենք խմբագրում Եղեռնի հիշատակին: Երբ Արտակ Բլքյանի հետ (այս կայքէջի հիմնադիր և գործակից ընկերս) մտածում էինք կայքէջի զանազան հարցերի մասին, միասնաբար որոշեցինք, որ Եղեռնի թեման լինելու էր գլխավորը, որպես նվեր մեր ազգային պայքարին: Մասնավոր ուրախություն ապրեցի, քանի որ թեև այսօր ողջ հայությունը սգում է, իսկ ես օրվա մի մասը սգում եմ, իսկ մյուս մասը ուրախություն եմ ապրում, քանի որ զավակիս տարեդարձի օրն է, այն օրը, որ թուրքերն ուզում էին, որ աշխարհի երեսին հայ չթողնել, բնաջնջել բոլորին, իսկ իմ դստեր ծնունդով ևս մեկ հայուհի ավելացավ աշխարհում և ընդհանուր այսօր գրեթե 11 միլիոն ենք:

Սիրելի հայեր սուգ պահեք, բայց լաց մի' եղեք, այսօր ունենք ամուր պետություն, հզոր հայկական բանակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, ամուր Սփյուռք և նշանավոր հայ բարերարներ և մտավորականներ: Աշխարհի զանազան պետություններում ունենք դեսպանատներ և դիվանագիտական գործիչներ և հազարավոր հայկական հաստատություններ:

ԵՂԵԼ ԵՆՔ, ԿԱՆՔ ԵՎ ԿԼԻՆԵՆՔ ՀԱՎԻՏԵԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ.ԱՄԵՆ:

www.armspain.com

ՋԻՎԱՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՆՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԵՆՍԻԱ ՔԱՂԱՔՈՒՄ

Ապրիլի 4-ին, Նկարիչ և քանդակագործ Ջիվան Միրզոյանը Վալենսիայի Միսլատա բնակավայրի Մշակութային Կենտրոնում արդեն երկրորդ անգամը լինելով ցուցադրեց նոր ծնունդ ապրող Մայր Հայաստանին նվիրված կտավներ: Կտավների հավաքածուի վերնագիրն էր . «Իմ հայրենիքը երկիրն է» և այն ընծայել էր հարգելու համար «Հայաստանի…