Հայոց Պատմություն

Հայոց Պատմություն

Վահան Արծրունին Կոմիտասի մասին

 

«Կոմիտասը իմ հայ լինելու նախապայմանն է»,- ասում է Վահան Արծրունին։

Լրացում-«Կոմիտասը նաև հայ եկեղեցական լինելու նախապայման է, հայ մշակութային գործիչ լինելու նախապայման է, ազգի ջատագով լինելու պայման է»: Ավետարանի խոսքով Կոմիտասը երանելի է և արժանի է հայ սրբերի դասին պատկանելու:

Տեսաֆիլմը ՝ Civilnet-ից

Վերախմբագրությամբ՝ Անդրանիկ Տերտերյանի:

Այսօր Վազգեն Առաջին հանգուցյալ կաթողիկոսի ծննդեան 104-րդ տարեդարձն է:

Կարծում ենք, որ Հայ Եկեղեցու մեջ մեծ ժողովրդական հարգանք վայելած հայրապետներից մեկն է: Հայրապետ, որ հովվեց ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկում: Կարողացավ ստեղծել ոսկե միջին բանաձև, որի շնորհիվ Հայ Եկեղեցին հավասարակշռված հարաբերություններ կարողացավ պահպանել Հանրային Պետության, սփյուռքի ու մեր հավատացյալ հոտի և…

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ննջեցյալների հիշատակի օր է` ոչ աշխատանքային օր

Սեպտեմբեր 17, 2012 | 09:37 Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ննջեցյալների հիշատակի օր է (Մեռելոց)` ոչ աշխատանքային օր: Հայաստանում ննջեցյալների հիշատակի օրերը  նշվում են  Հայ առաքելական եկեղեցու գլխավոր 5 տոներից հետո: Ըստ Հայաստանի կառավարության որոշման` դրանք ոչ աշխատանքային օրեր են:   Սեպտեմբերի 16-ին…

Կիեւում ներկայացնում են ծագումով հայ բյուզանդական Աննա արքայադստեր մասին գիրքը

Մայիսի 15-ին Կիեւում կկայանա ուկրաինացի պատմաբան Նադեժդա Նիկիտենկոյի «Ցարգրադից Կիեւ. Աննա Պորֆիրորոդնայա: Իմաստո՞ւն, թե՞ անիծված» գրքի շնորհանդեսը, որտեղ մանրամասն պատմվում է Աննա արքայադստեր հայկական արմատների մասին:  Ինչպես Analitika.at.ua-ին հայտնել է Մշակութային կապերի հայկական միության  (ՄԿՀՄ) փոխնախագահ եւ «Փարաջանով-Արտ» նախագծի համակարգող Ելենա…

Լրանում է ԼՂ հակամարտության գոտում բիշքեկյան զինադադարի հաստատման 18-րդ տարին

Մայիս 12, 2012 | 08:24 Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բիշքեկյան զինադադարի հաստատման 18-րդ տարին: Համաձայնագիրն ընդունվել է եռակողմ ձեւաչափով: 1994  թվականի մայիսի 12-ին  ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Ռուսաստանի միջնորդությամբ անժամկետ հաշտություն են կնքել:…

ՈՒժ և ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունքի էությունը և վեճերի խաղաղ կարգավորումը

Ցանկացած երևույթի` այս դեպքում ուժ և ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունքի էությունը ըմբռնելու համար մենք պետք է անդրադառնանք նրա պատմական, հոգեբանական, տնտեսական և սոցիալ-քաղաքական գործոններին: Այս սկզբունքի պատմական ծագմանը նախ և առաջ անդրադառնանք հայոց պատմության տեսանկյունից և նոր միայն անդրադառնանք սկզբունքի…

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Մուշեղ Լալայան   «Հայկական բարձրավանդակն է Հայոց պատմության գլխավոր թատերավայրը եւ դա է պատկերվում ու զգացվում իբրեւ մեր ամբողջական հայրենիք` անկախ ազգագրական պայմաններից եւ ժամանակների քաղաքական սահմանագծումներից»:   Հայկ Ասատրյան Մարդու եւ աշխարհագրական միջավայրի փոխադարձ կապը վաղուց հաստատված է գիտությամբ:…

ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայերն առաջիններից էին, որ օգտվեցին Գուտենբերգի գյուտից և 1512թ. սկսած աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ կային հայկական գաղթավայրեր, հիմնադրեցին տպարաններ և տպագրեցին հայերեն գրքեր: Անմասն չմնաց նաև Օսմանյան կայսրությունը, որի մայրաքաղաք Կ. Պոլսում 1567թ. տպագրվեց առաջին հայ գիրքը: Ժամանակի ընթացքում Կ.Պոլիսը…

Ս. Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն

 

Publicado el 28/03/2012 por PanoramaamTV

Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն

Կառավարական «Իստանա» նստավայրում ՀՀ նախագահին դիմավորեց Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարներն անցան հանդիպումների սրահ: Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, ողջունելով իր հայ գործընկերոջը` Թոնի Տան Քեն Յամն իր խոսքում նշել է, որ չնայած Հայաստանի ու Սինգապուրի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 20 տարի առաջ, այնուամենայնիվ երկրների հարաբերությունները հարյուրամյակից ավելի պատմություն ունեն: «Հայ համայնքը կարևոր դերակատարություն է ունցել մեր երկրի կյանքում: Մեր երկրում առաջին թերթը և առաջին քրիստոնեական եկեղեցին հիմնել են հայերը»,- նշել է Սինգապուրի նախագահն ու վստահեցրել, որ հայերը մեծ ներդրում են ունեցել երկրի կյանքում:

Նա իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանին և մասնավորապես առաջարկել փորձի փոխանակում` նկատի ունենալով հատկապես Սինգապուրում պետծառայության համակարգում եղած փորձը:

Իր հերթին, նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և դրական արձագանքել հնչած առաջարկին` ցանկություն հայտնելով օգտագործել Սինգապուրի զարգացման փորձը` ինչպես պետական ծառայության ոլորտում, այնպես տնտեսության ու մասնավորապես բարձր տեխնոլոգիաների:

Նույն նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև երկրի վարչապետ, երկրի փաստացի ղեկավար Լի Սյան Լունի հետ: Վերջինս նույնպես հիշելով Սինգապուրի պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալից դերակատարումը և հատկապես հայ գործարար խավի բարի համբավը և յուրահատուկ առաքելությունը Սինգապուրում 19-ր դարի վերջին առևտրային հարաբերությունները զարգացնելու գործում` ցանկություն է հայտնել վերականգնված տեսնել հայ-սինգապուրյան տնտեսական սերտ կապերը:
Խոսելով երկու երկրների ներուժի մասին` Սինգապուրի վարչապետը հետաքրքիր դիտարկում է արել:

Մասնավորապես նկատի ունենալով, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ծրագրում նախատեսված է այցելություն աշխարհի ամենաբարձր դիտանիվ (колесо обаозрения)` Singapore Flyer, նա նշել է, որ դիտանիվից միանգամից երեք երկիր է երևում` Մալայզիան, Ինդոնեզիան և Սինգապուրը: Ու նշելով, որ Հայաստանն էլ Սինգապուրի նման փոքր երկիր է, վարչապետ Լունը վստահեցրել է. «Երկրի չափերը զարգացման խոչընդոտ լինել չեն կարող»:

Վարչապետ Լի Սյան Լունը, ինչպես և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախօրեին է Սեուլից վերադարձել Սինգապուր, որտեղ մասնակցում էր Միջուկային անվտանգության գագաթաժողովին: Այս առնչությամբ կարևորելով մասնակցությունը գագաթաժողովին, նա իր խոսքում մասնավորապես նկատել է. «Փոքր երկրները միջազգային հարաբերությունների ուղեգիծ չեն որոշում, սակայն նրանք ապրում են միջազգային կանոններով»:

Լռության սերունդները

Ֆիլմ լռության մասին. <<Ճանապարհորդություն դեպի Հայաստան. Ցեղասպանության երեք սերունդները>>  անվանումով այս ֆիլմը, որի հեղինակը` հանրահայտ լուսանկարիչ և ռեժիսոր Նուբար Ալեքսանյանն է, պատմում է ոչ թե Հայոց Եղեռնի, այլ դրան հաջորդած այն մեծ  լռության մասին, որի ներքո Սփյուռքում ապրում է արդեն…