Կրոն

Կրոն

Վահան Արծրունին Կոմիտասի մասին

 

«Կոմիտասը իմ հայ լինելու նախապայմանն է»,- ասում է Վահան Արծրունին։

Լրացում-«Կոմիտասը նաև հայ եկեղեցական լինելու նախապայման է, հայ մշակութային գործիչ լինելու նախապայման է, ազգի ջատագով լինելու պայման է»: Ավետարանի խոսքով Կոմիտասը երանելի է և արժանի է հայ սրբերի դասին պատկանելու:

Տեսաֆիլմը ՝ Civilnet-ից

Վերախմբագրությամբ՝ Անդրանիկ Տերտերյանի:

Այսօր Վազգեն Առաջին հանգուցյալ կաթողիկոսի ծննդեան 104-րդ տարեդարձն է:

Կարծում ենք, որ Հայ Եկեղեցու մեջ մեծ ժողովրդական հարգանք վայելած հայրապետներից մեկն է: Հայրապետ, որ հովվեց ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկում: Կարողացավ ստեղծել ոսկե միջին բանաձև, որի շնորհիվ Հայ Եկեղեցին հավասարակշռված հարաբերություններ կարողացավ պահպանել Հանրային Պետության, սփյուռքի ու մեր հավատացյալ հոտի և…

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ննջեցյալների հիշատակի օր է` ոչ աշխատանքային օր

Սեպտեմբեր 17, 2012 | 09:37 Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ննջեցյալների հիշատակի օր է (Մեռելոց)` ոչ աշխատանքային օր: Հայաստանում ննջեցյալների հիշատակի օրերը  նշվում են  Հայ առաքելական եկեղեցու գլխավոր 5 տոներից հետո: Ըստ Հայաստանի կառավարության որոշման` դրանք ոչ աշխատանքային օրեր են:   Սեպտեմբերի 16-ին…

Աղանդավորությանը հակազդելու նպատակով Ջանֆիդայում եկեղեցի կկառուցվի

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում կառուցվում է եկեղեցի, որի նպատակն է` կասեցնել համայնքում լայն տարածում գտած աղանդավորական շարժումը: Բացի այդ, Թուրքիային սահմանամերձ համայնքում մշտապես լսելի է մոլլայի ձայնը, որը նամազի է կանչում իր հետևորդներին: Եկեղեցու զանգերի ղողանջները շուտով կխլացնեն ազանը: http://www.slaq.am/arm/news/60142/

ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայերն առաջիններից էին, որ օգտվեցին Գուտենբերգի գյուտից և 1512թ. սկսած աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ կային հայկական գաղթավայրեր, հիմնադրեցին տպարաններ և տպագրեցին հայերեն գրքեր: Անմասն չմնաց նաև Օսմանյան կայսրությունը, որի մայրաքաղաք Կ. Պոլսում 1567թ. տպագրվեց առաջին հայ գիրքը: Ժամանակի ընթացքում Կ.Պոլիսը…

Անձնական հիշողություն Եղեռնի հիշատակի օրվա արարողությունից

 

 

1995 թվականի Ապրիլի 24-ին ապրում էի Ղրիմի Եալթա կամ Յալթա քաղաքում: 1994 թվականի Հունիսից Վազգեն 1-ին հանգուցյալ Հայրապետի կարգադրությամբ ընտանիքով տեղափոխվեցի այնտեղ՝ ծառայելու Սուրբ Հռիփսիմե հոյակերտ տաճարում որպես Հայկական Եկեղեցական Համայնքի հոգևոր հովիվ: Առաջին իսկ տարվանից Ղրիմի հայության համար ավանդական էինք դարձրել Ապրիլ 24-ի արարողությանը հավաքվել եկեղեցի և յավարտ Սուրբ Պատարագի աստիճաններով իջնել Ազգային մեծավանդ նկարիչ Վարդգես Սուրենյանցի շիրիմին և նրա շուրջը բռնած հիշատակել 1 միլիոն 5 հարյուր հազար հայ նահատակներին, որոնք անմեղ զոհ դարձան թուրքական բռնապետական իշխանության:

1995 թվականի այս օրը պատարագից հետո Վ. Սուրենյանցի սուրբ շիրիմի առջև Հոգեհանգստյան արարողությունն էի վերջացնում, երբ ինձ մոտեցավ այն օրերին Եալթայի Հայկական Համայնքի նախագահ Ատոմ Սարգսյանը՝ մի ազգասեր բարերար և համեստ անձնավորություն, և ցածր ձայնով ականջիս մի քանի բառ շշնջաց: Արարողությունից անմիջապես հետո նախագահի հետ գնացինք ծննդատուն: Երեկոյան 18:15 ծնվեց մի հայուհի՝ քահանայի առաջին զավակը: Ավազանի անունը դրվեց Էլիզաբեթ: 40 օր հետո Սուրբ Հռիփսիմե տաճարում կատարվեց մանկան 40-օրյա արարողությունը: Մի քանի ամիսներ հետո Հունվարին, Սուրբ Ծննդյան տոնական օրերին, տեղի ունեցավ էլիզաբեթի մկրտության արարողությունը՝ ձեռամբ Ուկրանիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ հոգեշնորհ Տ.Նաթան Ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանի (այժմ Տ. Նաթան եպսկոպոս Հովհաննիսյան, պաշտոնավարում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում) և Թեոդոսիայի հոգևոր  հովիվ արժանապատիվ Տ, Երեմիա Մակիյանի: Արարողությանը հյուրաբար ներկա էին բարեշնորհ էդիկ սրկ. Թովմասյանը, որ նաև մասնակցեց Սուրբ Մկրտության արարողությանը, Սուրբ Հռիփսիմե Եկեղեցու ավագ բարերարներ Վաչիկ և Կարինե Վարոսյանները, համայնքային ներկայացուցիչներ Ղրիմի և Ուկրանիայի զանազան հայկական համայնքներից, Սիմֆերոպոլ քաղաքի Հայկական հեռուստատեսությունը, Եալթայի Հայկական համայնքի անդամները, տեղի հայ հավատացյալները և ընտանիքի անդամները: Մկրտության անունը կնքվեց Եղիսաբեթ (Սուրբ Ավետարանում Սուրբ Հովհաննես մկրտիչի մայրը և Մարիամ Աստվածածնի ազգականուհին):

Այսօր այդ հայ աղջիկը սովորում է Արգենտինայի Բունոս Այրես քաղաքի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատությունում: Ավարտական դասարանի աշակերտուհի է: Այս տարի եթե Աստված կամենա իր դասնընկերների հետ կայցելի Հայաստան և Եվրոպական մի շարք երկրներ: Սիրելի Ելիզաբեթ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁ:

Այս պատմությունը պատահաբար չեմ շարադրում մեր կայքԷջում: Եթե նկատել եք մենք շատ հոդվածներ ենք խմբագրում Եղեռնի հիշատակին: Երբ Արտակ Բլքյանի հետ (այս կայքէջի հիմնադիր և գործակից ընկերս) մտածում էինք կայքէջի զանազան հարցերի մասին, միասնաբար որոշեցինք, որ Եղեռնի թեման լինելու էր գլխավորը, որպես նվեր մեր ազգային պայքարին: Մասնավոր ուրախություն ապրեցի, քանի որ թեև այսօր ողջ հայությունը սգում է, իսկ ես օրվա մի մասը սգում եմ, իսկ մյուս մասը ուրախություն եմ ապրում, քանի որ զավակիս տարեդարձի օրն է, այն օրը, որ թուրքերն ուզում էին, որ աշխարհի երեսին հայ չթողնել, բնաջնջել բոլորին, իսկ իմ դստեր ծնունդով ևս մեկ հայուհի ավելացավ աշխարհում և ընդհանուր այսօր գրեթե 11 միլիոն ենք:

Սիրելի հայեր սուգ պահեք, բայց լաց մի' եղեք, այսօր ունենք ամուր պետություն, հզոր հայկական բանակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, ամուր Սփյուռք և նշանավոր հայ բարերարներ և մտավորականներ: Աշխարհի զանազան պետություններում ունենք դեսպանատներ և դիվանագիտական գործիչներ և հազարավոր հայկական հաստատություններ:

ԵՂԵԼ ԵՆՔ, ԿԱՆՔ ԵՎ ԿԼԻՆԵՆՔ ՀԱՎԻՏԵԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ.ԱՄԵՆ:

www.armspain.com

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է Յարությունը Քրիստոսի. Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

Այսօր Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է: Հայ ժողովուրդը ամենուր տոնական մեծ հանդիսությամբ հիշատակում է մեր Տեր Հիսուս Քրոստոսի չարչարանքներից ու մահվանից հետո երեքօրյա հաղթական հարության տոնը: Դրանից 268 տարի հետո Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հավատքով լցված հետևելով առաքյալների օրինակին Հայաստան աշխարհում…

ՄԵԾ ՊԱՀՔ. «ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ»

hayernaysor.am «Անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք» (Ղուկ. ԺԶ. 9) Մեծ պահոց Դ(4-րդ) կիրակին կոչվում է Տնտեսի կիրակի: Այս կիրակին նույնպես իր անունը ստացել է այդ օրը կարդացվող ավետարանական գլխավոր` Անիրավ տնտեսի առակից: Ըստ Եկեղեցու հայրերի` Տնտեսի կիրակին Աստծուց մարդուն…

«Սա չպետք է կրկնվի». միջոցառումներ Բեռլինում` ի հիշատակ Սումգայիթի զոհերի

Մարտ 04, 2012 | 19:54 «Արցախի եվրոպական կենտրոն» եւ «Ցեղասպանության ճանաչման հանձնախումբ» գերմանական հասարակական կազմակերպությունները, Բեռլինի երկու հայկական համայնքների հետ միասին, «Սա չպետք է կրկնվի» կարգախոսով ցույց են կազմակերպել Բեռլինում`ի հիշատակ 1988թ. Սումգայիթում եւ ադրբեջանական այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերի…

Հրանուշ Հակոբյանին ընդունել է Հռոմի Պապը

  Փետրվարի 7-12-ն աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Վատիկանում ընդունեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը: Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջիի (Ջեմբերջյան)…