«Asbarez»: 2012 թվականը որոշիչ է լինելու բոլոր հայերի համար

el año 2012 sera de desiciones importantes para los armenios en la diáspora

Հունվար 01, 2012 | 10:04

NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Արա Խաչատրյանի խմբագրական հոդվածը` հրապարակված «Asbarez»-ում:

2012 թվականը ընտրությունների վճռորոշ տարի է: Հայերը շանս են ունենալու լինել լսված եւ ազդել սեփական բարեկեցությանն ու ազգային ձգտումներին վերաբերող քաղաքականության եւ խնդիրների հետագա լուծման վրա:

Մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն իսկական փորձություն կլինեն Հայաստանի կառավարության համար, որը հաճախ է հայտարարում ժողովրդավարական սկզբունքներին հետամուտ լինելու եւ արդար ընտրությունններ ապահովելու մասին:

Հայ ընտրողների համար լուրջ հնարավորություն է փոխել իրադարձությունների ընթացքը եւ սկիզբ դնել կայուն փոփոխությունների, որոնք կազդեն բոլոր ոլորտների վրա: Փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար, բայց Հայաստանի անկախությունից արդեն անցել է 20 տարի եւ ընտրողների նոր սերունդը կարող է փոխել իրավիճակը:

Չորս տարի առաջ նախընտրական արշավի ժամանակ տված խոստումները չկատարելու պատճառով Օբաման հիասթափեցրեց ամերիկահայերին, որոնք իրենց խաբված են զգում:

ԱՄՆ-ում նոր ընտրարշավ է: Ամերիկահայ ընտրազանգվածը պետք է վճռական դեր խաղա: ԱՄՆ նախագահական ընտրությունները շրջադարձային պահ կլինեն ԱՄՆ-ի հայերի համար:

Թեեւ նախորդ չորս տարիների իրադարձությունների հետեւանքով ամերիկահայ ընտրողը հիասթափված է, սակայն մեր պարտքն է օգտվել ընտրական իրավունքից եւ լսելի դարձնել մեր ձայնը: Ընտրություններին չմասնակցելը միայն կվնասի համայնքին`կոլեկտիվ ազդեցություն ունենալ երկրի քաղաքականության վրա: Մենք պետք է երաշխավորենք, որ հայ համայնքի ձայնն ավելի բարձր է դառնալու:

Մեր հայրենակիցները Ֆրանսիայում եւ Ռուսաստանում եւս գնալու են ընտրությունների: Երկու երկրներում էլ տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի ընդունման աջակիցների առաջին գծում էր: Ֆրանսիայի հայ համայնքն առանցքային դեր խաղաց` պայքարելով իր սկզբունքային դիրքորոշման համար:

Ռուսաստանում վարչապետ Վլադիմիր Պուտինն է ցանկություն հայտնել դարձյալ զբաղեցնել նախագահի աթոռը: Ռուսաստանի մոտ մեկ միլիոն հայերը կարող են ազդել այդ քվեարկության արդյունքի վրա:

Հայրենիքում եւ Սփյուռքում հայերի խնդիրներն անլուծելի չեն: Մեր ձգտումներին հասնելու համար յուրաքանչյուր հայից պահանջվում է կամք, վճռականություն, անձնազոհություն:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


ocho × 1 =