Ֆրանսիան ցեղասպանության ճանաչման հարցում ավելի հեռուն կգնա

Slaq.am – Լրատվական աղբյուր

«Եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում ավելի հեռուն կգնա: Մասնավորապես կքրեականացնի ցեղասպանության ժխտումը»,-այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Վերջինս ընդգծեց, որ ժամանակն անսահամանափակ չէ, և զարգացումներից կախված` Ֆրանսիան այդ քայլին կգնա հենց իր նախագահության օրոք:

Ասուլիսի ընթացքում ֆրանսիական «Նյուվել դ'Աղմենի» ամսագրի թղթակիցը խնդրեց Նիկոլա Սարոկզիին, որպեսզի վերջինս ավելի հստակ բացատրի, թե ինչ նկատի ուներ նախօրեին Ծիծեռնակաբերդում արած հայտարարությամբ, որ Ֆրանսիան ավելի մեծ պատասխանատվություն կվերցնի, եթե Թուրքիան ուղիղ չնայի իր պատմությանը:

Ֆրանսիայի նախագահն, ի պատասխան, նշեց, որ իր մոտեցումը հստակ է` հավաքական ժխտումն ավելի ցավալի է, քան անհատականը, թեև անհատական մակարդակում էլ չի կարելի թույլ տալ, որպեսզի ժխտվի ցեղասպանության փաստը: «Եվ եթե Թուրքիայի նման մեծ երկիրը ճանաչի իր պատմությունն ու դարի սկզբին իրագործված ցեղասպանությունը, Ֆրանսիան ու Հայաստանը դա կընկալեն որպես խաղաղության մեծ ժեստ, Հայաստանի հետ հաշտության ժեստ»,- նշեց Նիկոլա Սարկոզին, ապա ընդգծեց. «Պատմական իրողությունը ժխտելով մնայուն հաշտեցումն անհնար է»:

Սարկոզիի խոսքով, ժամանակն անսահամանափակ չէ, և 1915-ից ի վեր մտածելու համար բավարար ժամանակ արդեն իսկ անցել է. «Եթե Թուրքիան իր մեջ ուժ գտնի և գնա այդ քայլին, Ֆրանսիան դա բավարար կհամարի: Բայց եթե չդիմի այդ քայլին և ժխտի ցեղասպանությունը, Ֆրանսիան կգնա ավելի հեռուն` կքրեականացնի ցեղասպանության ժխտումը»:

Վերջում նախագահ Սարկոզին հույս հայտնեց, որ Թուրքիայի կառավարությունն առաջիկայում բավարար ողջամտություն կունենա անհրաժեշտ քայլը կատարելու համար, եթե ոչ` ապա հենց իր նախագահության օրոք Ֆրանսիան կստանձնի այդ պատասխանատվությունը, որն ինքը խոստացել էր դեռ նախընտրական շրջանում:

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


cinco + = 14