Քրիստոս Յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է Յարությունը Քրիստոսի. Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:

Happy Easter

Այսօր Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է: Հայ ժողովուրդը ամենուր տոնական մեծ հանդիսությամբ հիշատակում է մեր Տեր Հիսուս Քրոստոսի չարչարանքներից ու մահվանից հետո երեքօրյա հաղթական հարության տոնը: Դրանից 268 տարի հետո Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հավատքով լցված հետևելով առաքյալների օրինակին Հայաստան աշխարհում էլ «մահը մահով հաղթեց»: Հիսուս նախապես հայտարարեց, որ իրեն հետևելու պատճառով շատերը պիտի չարչարվեն, խաչվեն և զրկվեն ամեն ինչից: Մեր ազգը իր մաշկի վրա մինչև այսօր կրել է այդ բոլոր փորձառությունները: Մեր նյութական կորուստներն անթիվ են, սակայն ազգովին արդեն անմահ ենք մեր Տիրոջ Հիսուսի նման: Հայ ազգը իր առաջին լուսավորիչներ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներից սկսած ոսկու պես զտել է իր հոգին և վեր է ածվել յուրօրինակ և շատ արժեքավոր հոգևոր մշակույթի, որով կարող են հպարտանալ ապագայի մեր սերունդները: Այսօր Իսպանիայի Թագավորությունում ապրող ամեն մի հայ պետք է հավատքով ամրապնդվի և հաղթահարելով բոլոր տնտեսական դժվարությունները նաև այս երկրի և մեր ազգի համար իր պատմությունը կերտի:

Հարգելի հայրենակիցներ Ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Ուր էլ որ ապրեք, զգաստ եղե'ք, արթուն կացե'ք և ամուր պահե'ք Ձեր հավատքը, լեզուն, ինքնությունը, Մայր Հայրենիքի և Եկեղեցու հանդեպ Ձեր սերը և նվիրվածությունը: Թող ամենակալն Աստված բոլորիս պահապան լինի, իմաստություն տա, գործենք բարին և մեր խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով օրինակ համարվենք քաղաքակիրթ աշխարհի համար, ինչ որ արեցին մեր նախապապերը ավելի քան 1700 տարիներ առաջ՝ Քրիստոնեությունը առաջինը ընդունելով որպես պետական կրոն:

Փառք մեր հավատքին և պետականությանը:

Ձեզ եվ մեզ մեծ ավետիս:

Գլխավոր խմբագիր՝ Անդրանիկ Տերտերյան:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− uno = 3