Քննարկում. Տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող փորձագետներ Ռոբերտ Հերցոգին, Ալինա Տատարենկոյին և Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին:

Նախարարության տեղեկատվության համաձայն, հանդիպմանը քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձել են «Հայաստան- Եվրախորհուրդ. տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման 2011-2014թթ. գործողությունների ծրագրի» նախագծին, որի մշակմանն աջակցել են նաև փորձագետները: Փաստաթղթի մշակման աշխատանքներն արդեն ավարտման փուլում են:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին և բարձր գնահատել նրանց աջակցությունը ինչպես վերոնշյալ փաստաղթղթի, այնպես էլ տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին միտված մի շարք օրինագծերի, մասնավորապես, «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագծի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների մշակման հարցում: Նա հաստատեց ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը:

Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներին նվիրված հարցերը քննարկվել են նաև այսօր անցկացված կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել էր տարածքային կառավարման նախարարության, Եվրախորհրդի և Հայաստանի համայնքների միության համագործակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, տեղական և միջազգային փորձագետներ:
ԵԽ փորձագետ, պրոֆեսոր Ռոբերտ Հերցոգն այսօր նաև թեմային վերաբերող դասախոսությամբ հանդես է եկել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× siete = 49