Քաղաքապետը վառեց գլխավոր տոնածառի լույսերը (video)

 

El alcalde de Erevan Taron Margaryan

Մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիների և քաղաքի հյուրերի հետ միասին նախ դիտեց Ամանորյա եռաչափ գրաֆիկական շոու ծրագիրը որից հետո հանդիսավորությամբ միացրեց հանրապետութւան գլխավոր տոնածառի լույսերը:

Հիշեցնենք, որ 31 մետր բարձրությամբ տոնածառը հավաքվել է սանիտարական էտումից բնական եղևնիների ու սոճիների 6000 ճյուղերով: Տոնածառը զարդարված է  4000 խաղալիքներով ու ավելի քան 32000 լուսադիոդային լամպերով: Ի դեպ, մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվեցին նաև մայրաղաքաքի  բոլոր վարչական շրջանների տոնածառները, գլխավոր  ու երկրորդական փողոցներում էլ գործարկվեցին տոնական լուսավորության համակարգերը:

Իսկ Հանրապետության հրապարակում տոների մեկնարկն ազդարարող հանդիսությունն ուղեկցվեց գեղեցիկ հրավառությամբ ու տոնական համերգային ծրագրով:

Տեսանյութը դիտեք այստեղ:

 

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


8 + = quince