Ցո՞ւրտն է լավ, թե՞ շոգը

 
Այս հարցը չի հուզում միայն երեխաներին

 

«Թան խմեք», «հագեք բաց գույնի հագուստ», «արեւի ուղիղ ճառագայթների տակ մի կանգնեք» եւ բազում այլ խորհուրդներ են տալիս մասնագետներն այս օրերին հանրապետության բնակչությանը։ Արտակարգ իրավիճակների կառույցները հորդորում են զգույշ լինել կրակի հետ, քանի որ մի շարք մարզերում հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել։ Իսկ ոմանք էլ նորոգում են հին վեճը՝ ուժեղ ցո՞ւրտն է ավելի տանելի, թե՞ ուժեղ շոգը։ Այս ամենին անտարբեր են միայն երեխաները, որոնք շարունակ ջրավազան են փնտրում՝ հովացնելու իրենց շոգած մարմինները, մեկ էլ արեգակը, որ շարունակում է ավելի թեժացնել իր թավան։ Առաջիկա օրերին արեգակի նշանակետում կլինեն հատկապես Արարատի, Արմավիր մարզերը, Վայոց ձորի նախալեռները, Սյունիքի հովիտները, որտեղ կդիտվի 39 աստիճան տաքություն։
 
hhpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ siete = 12