Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Գերմանիայի արտգործնախարարի հետ

Մամլո հաղորդագրություն

16 մարտի 2012թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի (Guido Westerwelle) հանդիպումը, որին ներկա էին մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ: Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային գերակայությունների շուրջ:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին (Katherine Leach): Քննարկվեցին Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները: Հանդիպմանը ներկա էր նաեւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

 

«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Գրասենյակի հասցեն է` Երեւան 0002, Մոսկովյան 31, բն. 76ա: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի հեռախոսով` (37410) 53.69.13, հեռապատճենով` (37410) 53.26.97, էլ. փոստով` [email protected], [email protected]

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


cuatro × = 12