Տեսանյութ հայ-իսպանական պատմական կապերի մասին

Այս փոքրիկ տեսանյութով  մեր սկսնակ հեռուստատեսությունը իր առաջին քայլերն է մատուցում իր հանդիսատեսներին:  Ֆիլմը նկարահանել է Արմեն Բաղդասարյանը Վալենսիա քաղաքում մի քանի ամիսներ առաջ:  www.armspain.com -ի գլխավոր խմբագիր Անդրանիկ Տերտերյանը պատմական վկայություններով ներկայացնում է, թե ինչ պատճառներով են հայերը հայտնվել Իբերական թերակղզում: Դիտելով այս տեսանյութը դուք կհամոզվեք, որ աշխարհում քիչ հայաբնակ վայրեր կան, որ օտար ափերում նմանատիպ արմատներ են ունեցել (ցեղային, առևտրական, պետական և հասարակական) մինչև իրենց համայնքների ստեղծումն ու ձևավորումը: Այսօր հայերը Իսպանիայի Թագավորությունում արդեն ունեն Հայկական Դեսպանատուն և Հյուպատոսարան, որ գտնվում են երկրի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում, գրեթե Թագավորական պալատի և Օպերայի տան մոտ, Հայաստանի Պատվո Հյուպատոսարան Բարսելոնայում, զանազան ազգային և եկեղեցական հաստատություններ: Իսպանիայի Թագավորությունում այսօր բնակվում են շուրջ հիսուն հազար հայեր, որոնցից սկզբնական գաղթողները հանդիսացել են Լիբանանահայերը՝ Բեյրութի պատերազմի հետևանքով, պարսկահայերը Պարսկաստանի և Իրաքի պատերազմից հետո և Հայաստանից գաղթած մեր հայրենակիցները Համայնավարական Միության փլուզումից հետո՝ տնտեսական և աշխատանքային նպատակներով:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− tres = 5