Տեղի ունեցավ «Ալհամբրա. հիշողության ստվերներ» վեպի շնորհանդեսը

Alhambra Mary M. Kandalian-Aslanian 02

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Մերի Մ. Կանդալյան-Ասլանյանի «Ալհամբրա. հիշողության ստվերներ» վեպի շնորհանդեսը:

Միջոցառման ժամանակ հեղինակը նշեց, որ գրքի հերոսների ճակատագիրը կապված է Իսպանիայում գտնվող Ալհամբրա ամրոցի հետ, իսկ վեպում ներկայացվում է հայ կնոջ ճակատագիրը` Մեծ Եղեռնից` մինչև մեր օրերը:

Իսպանական Գրանադա ուղևորվելիս` վեպի հերոսուհին` Մարիան, գնացքում հանդիպում է մի գնչու երաժշտի և պատմում նրան իր ընտանիքի պատմությունը, անցյալը:

«Մայրս առաջինն էր, ով կարդաց վեպը, սակայն չհասցրեց այն տպագրված տեսնել»,- շեշտեց Մերի Մ. Կանդալյան-Ասլանյանը և հավելեց, որ գիրքը նվիրված է մորը` Աստղիկին:

Նշենք, որ 2007 թ.-ին լույս է տեսել հեղինակի երկլեզու` հայերեն և անգլերեն, պատմվածքների ժողովածուն, տարբեր ամսագրերում և թերթերում հրապարակվել են հեղինակի պատմվածքները: «Ալհամբար. հիշողության ստվերներ» վեպը, ինչպես նաև հեղինակի առաջին գիրքը տպագրվել են Հայաստանում: Հեղինակը այժմ ապրում է ԱՄՆ-ում:

 Aysor.am – ի արխիվից
25. 01. 2011

 

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


cuatro + = 13