Վիպ օդանավեր կամ թռչող դղյակներ:

Երբ հեռուստացույցով լուրերն ենք լսում, տեսնում ենք ծայրահեղ աղքատության մեջ տառապող, նույնիսկ սև հացի կարոտ մարդիկ: Բայց նաև աշխարհում ապրում են աներևակայելի հարստության տեր մարդիկ, որ արդեն ձանձրանում են ավանդական ծախսելաձևից և վայելելու նոր ճանապարհներ են փնտրում: Ու կան հզոր ձեռնարկություններ, որոնց  աշխատանքի հաջողությունը կայանում է նրանում, որ կարողանում են վայելելու նոր եղանակներ կամ տարբերակներ ստեղծել բարձր դասակարգի պատկանող մարդկանց իրենց ՎԻՊ հաճախորդներ դարձնելու նպատակով:

Լուֆթանսա-ն այն ձեռնարկություններից մեկն է, որ մեծ փորձառություն ունի այդ բիզնեսի մեջ:

Այս առիթով Ձեզ ենք ներկայացնում թռչող մի դղյակ, որի արժեքը կազմում է երեք հարյուր միլիոն դոլար: Այս նույն չափերի ինքնաթիռում կարող են տեղավորվել կամ թանապարհորդել չորս հարյուր ուղևորներ: Այսօր արդեն մի քանի արաբ շեյխեր կան, որ պաշտոնապես համարվում են նմանատիպ դղյակների տերեր: Ինքնաթիռ դղյակն ունի բոլոր այն հարմարությունները, բարեզարդումն ու ճոխությունները, որ այսօրվա մարդ արարածը կարող է երևակայել: Տեսնենք, թե այս նոր դարի պատմության մեջ ո՞վ է հանդիսանալու թռչող դղյակ ունեցող առաջին հայը:

Անհավատալի է, բայց փաստ է:

http://es.finance.yahoo.com/video/uno1-unofinanza-1429563/aviones-vip-mansiones-flotantes-25949750

Գլխավոր խմբագիր Անդրանիկ Տերտերյան

Մասնավոր www.armspain- ի համար

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− dos = 0