Վիճելի հարցերը՝ խաղաղ միջոցներով

Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը

Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մարտի 5–ին տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ ՌԴ նախագահի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացվող հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ։
Եռակողմ հանդիպումից հետո, նախագահների բանակցությունները շարունակվել են նաեւ աշխատանքային ճաշի ժամանակ։ Նախագահներն այնուհետեւ այցելել են Սոչիի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը։
Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն։
Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը Սոչիում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


tres + = 5