Ստամբուլում աշխատանքներն է շարունակում «Կանանց համաշխարհային 21-րդ գագաթնաժողով»-ը

Մայիսի 6-ին Ստամբուլում աշխատանքները շարունակեց «Կանանց համաշխարհային 21-րդ գագաթնաժողով»-ը, որին մասնանակցում է շուրջ 1000 ներկայացուցիչ` 82 երկրից, այդ թվում` առաջին տիկիններ, 35 կին նախարար, գործարար կանայք, հասարակական և քաղաքական գործիչներ …:


Գագաթաժողովի շրջանականերում այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Առաջին տիկնանց ֆորումին», ինչպես նաև գագաթաժողովի շրջանակներում կայացած մի շարք պանելային նիստերի, մասնավորապես` երիտասարդ աղջիկների քաղաքական և տնտեսական զարգացմանը նվիրված նիստին և այլն:


Այնուհետև նախարարը մասնակցեց նիստերին հաջորդած «Global Women’s Leadership» մրցանակաբաշխությանը:

Վաղը կկայանա «Կանանց համաշխարհային գագաթնաժողովի» փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:


Այսօր ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ ունեցավ նաև Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Հ.Հակոբյանն այցելեց Շիշլի և Պալըքլը հայկական գերեզմանատներ, որտեղ ամփոփված են հայազգի անվանի մտավորականներ: Նախարար Հ.Հակոբյանը ծաղիկներ դրեց Հրանտ Դինքի շիրիմին և 1895-1908թթ. ջարդերին նվիրված հուշակոթողին:


Այնուհետև նախարարն այցելեց Սուրբ Գևորգ և Սուրբ Խաչ հայկական եկեղեցիները, հանդիպեց եկեղեցիների հոգաբարձուների խորհուրդների անդամների հետ:


Նախարարը եղավ նաև Սուրբ Խաչ Դպրեվանքում, Մխիթարյան և Սահակյան Նունյան վարժարաններում, որտեղ մասնակցեց «Մայրության օրվան» նվիրված միջոցառումներին: Աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը` մասնավորապես անդրադառնալով «Արի տուն», «Մեր մեծերը» և այլ ծրագրերի:

www.mindiaspora.am/am/News

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ 6 = catorce