Ստալինին, Ռուզվելտին ու Չերչիլին փրկած հայ հետախույզը կդառնար 100 տարեկան (տեսանյութ)

Hovhannes Aghayants, espía armenio

 

http://www.vesti.ru/videos?vid=357284

Օգոստոսի 28–ին լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի լրտեսներից մեկի՝ Հովհաննես Աղայանցի 100–ամյակը։ Պատերազմի տարիներին նա գլխավորում էր խորհրդային հետախուզական խումբը Պարսկաստանում, որտեղ և դրսևորվել է նրա հետախուզական տաղանդը։

1943–ին նրան հայտնի է դարձել, որ հակահիտլերյան կոալիցիայի տերությունների ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի և Ֆրանկլին Ռուզվելտի հանդիպման ժամանակ Երրորդ Ռեյխը մահափորձ է կազմակերպում։ Աղայանցի գործողությունների շնորհիվ հաջողվում է վիժեցնել Գերմանիայի ամենահայտնի հետախույզներից մեկի՝ Օտտո Սկորցենիի խմբի պլանները։

Աղայանցը ծնվել է 1911–ին Գանձակում, 1930–ին տեղափոխվել Մոսկվա և ընդունվել ՊԱԿ–ի տնտեսական բաժին, սակայն 6 տարի անց նրան տեղափոխել են արտաքին հետախուզության բաժին։ Երկրորդ համաշխարհայինի սկսվելուց հետո Աղայանցը ծառայության է նշանակվում Պարսկաստանում, որտեղ նրա ստացած տեղեկությունները զգալի ազդեցություն են ունեցել ԽՍՀՄ ռազմական և քաղաքական ղեկավարության ընդունած ռազմավարական որոշումների վրա։

Պատերազմից հետո, 1948–ից խորհրդային հետախուզության ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ Հովհաննես Աղայանցը մահացել է 1968–ին։

Tert.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× 5 = cinco