Սուրբ Ծննդյան տոնին տուրիստների չափից դուրս մեծ հոսքից Կոլիզեումի պատի մի մասը փլվել է

Colizeum

Դեկտեմբեր 26, 2011 | 20:26

Սուրբ Ծննդյան տոնին, տուրիստների չափից դուրս մեծ հոսքի պատճառով, Կոլիզեումի պատի մի մասը փլվել է: Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին` կաթոլիկների Սուրբ Ծննդյան օրը: Տոնի կապակցությամբ, Վատիկանը տուրիստների համար մուտքն ամֆիթատրոն անվճար էր դարձրել: Հենց դա էլ պատճառ է դարձել, որ տուրիստների մեծ հոսք լինի դեպի ամֆիթատրոն, որի արդյունքում պատի մի հատվածը փլվել է:

Իտալական լրատվամիջոցները նշում են, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Կոլիզեումի տնօրեն Ռոսելա Ռեայի խոսքով, հուշարձանի հենց այդ հատվածը պետք է վերանորոգվեր 2012-ի մարտին:

Այդ նպատակով միջոցները կհատկացնի կոշիկի Tod`s բրենդի սեփականատեր Դիեգո Դելլա Վալլեն: Նա կտրամադրի շուրջ 26 մլն եվրո, փոխարենը նա իրավունք կստանա օգտագործել Կոլիզեումի պատկերը, հաղորդում է Lenta.ru-ն:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− 1 = siete