Սուրբ Աստվածածին մատուռ-եկեղեցի

Maestro Movsés Andokyan puliendo la piedra tuf

Հրաչյա Միսակի Պողոսյանի հովանավորությամբ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում վեր է խոյացել մի գեղեցիկ, կարմիր սրբատաշ տուֆով կառուցված Աստվածաբնակ մատուռ, որը կոչվեց Սուրբ Աստվածածին: Երբ ավարտվում է հիմքի փորման և օրհնության արարողակարգը, հովանավորը մատաղ է անում և բաժանում բնակիչներին, որպեսզի յուրաքանչյուրի շուրթերից արտասանված «ընդունելի լինի» խոսքը ծառայի իր նպատակին, և եկեղեցի-մատուռի կառուցումը իսկապես Աստծո ընդունելիությանն արժանանա: Հիմնական շինարարական աշխատանքները սկսվում են  2008թ. գարնանը և ավարտվում նույն թվականի սեպտեմբերին: Եկեղեցու կառուցման աշխատանքներին մասնակցել են Էջմիածնեցի վարպետներ Մովսես, Ասատուր, Խաչատուր և Պողոս Անդոկյան եղբայրներն ու մի քանի համագյուղացիներ: Հոկտեմբերի 4-ին Ագարակի պատմության մեջ առանձնահատուկ օր էր. այդ օրը նոր Ագարակի պատմության մեջ առաջին անգամ արձանագրվեց այն փաստը, որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ոտնամուտքով օրհնեց Ագարակ գյուղը: Մատուռի օծման արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հոգևորականների դասը, նաև՝բարձրաստիճան հյուրեր և պատվավոր անդամներ: Նույն օրը նօրաօծ մատուռում կատարվեց մկրտություն և պսակադրություն: Սբ. Աստվածածին եկեղեցու աջ կողմում 2010թ. կառուցվեց զանգակատուն: Այն կառուցված է սրբատաշ տուֆով, աշտարակաձև զանգակատնով, որին անմիջապես միացված են երեք քարե կամարակապ մոմակալներ, որոնք խորհրդանշում են Սբ. Երրորդությունը՝ «Հայր Աստված, Որդին Աստված և Սբ. Հոգին Աստված»:  Ինչպես եկեղեցին՝ զանգակատունն էլ կառուցել են Անդոկյան եղբայրները, որոնք կարծես դարձել են հիմնականում եկեղեցաշեն վարպետներ: Նրանք իրենց արհեստը ժառանգել են իրենց հորից՝ Հովսեփ Անդոկյանից, որն այժմ անցել է վաստակած հանգստի՝ իր գործն ավանդելով որդիներին: Որդիներն էլ մեծ հաճույքով ու բարեխղճորեն են կատարում իրենց գործը: Նրանք կառուցել են նաև այլ եկեղեցիներ, մատուռ եկեղեցիներ, հուշարձաններ, հուշակոթողներ ու բազում բնակելի տներ

Maestros en pidra Movsés Andokyan y hermano:Santa Iglesia obelisco Armenia Madre de Dios

Մեր խմբագրության և իմ անունից  երախտագիտություն եմ հայտնում իմ հարգելի նախկին դպրոցական դասընկեր և այսօր արդեն վաստակավոր վարպետ Մովսես Անդոկյանին և իր ընտանիքին առաքված տեքստի և պատկերների համար: Թող Աստված պահապան լինի Անդոկյան ընտանիքին այնպես ինչպես նրանք են պահպանում մեր հայրենի մշակույթը:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


9 − seis =