Սոչիում բացվել է զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանը

estatua de General Andranik

Մայիս 28, 2011 | 15:40

Սոչիի Լազարեւյան շրջանի Վոլկոնկա գյուղում տեղադրվել է զորավար Անդրանիկի հուշարձանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

Հայ համայնքի այս նախաձեռնությանն աջակցել են տարբեր, այդ թվում` ոչ հայկական կազմակերպություններ: Մասնավորապես` աջակցության հայտարարությամբ է հանդես եկել Կուբանի կազակների ասոցիացիայի խորհուրդը, Կրասնոդարի երկրամասի «Ուղղափառ հոգեւոր ժառանգություն» հկ-ն եւ այլն:

Հուշարձանի հեղինակը քանդակագործ Մարատ Մինասյանն է: Այն կառուցվել է հանգանակված միջոցներով: Պաշտոնական բացումը նախատեսվում է այսօր` մայիսի 28-ին` Հայաստանի Առաջին հանրապետության օրը:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


siete − = 3