Սկանդալ ՅՈՒՆԵՍԿՕ-ում. Ֆոտոցուցահանդեսից հեռացվել են հայկական խաչքարերի ծագումնաբանության մասին գրությունները

ՅՈՒՆԵՍԿՕ-ում «Խաչքարերի արվեստը. Հայկական քար-խաչեր» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացման  ժամանակ Հայաստանի մշակույթի փոխնախարարի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի ներկայությամբ հյուրերը հայտնաբերել են, որ հեռացվել են հայկական խաչքարերի ծագումնաբանության մասին գրությունները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց լրագրող Ժան Էքյանը, լուսանկարների տակ միայն ամսաթվեր են գրված եղել։

Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հայկական կազմակերպությունները բողոքել են մշակութային ժխտողականության դեմ։

Հայկական խաչքարերի՝ ոչ նյութական մշակութային ժառանգություն  ճանաչելու կապակցությամբ Ադրբեջանը բողոք արտահայտել էր դեռեւս 2010 թվականին՝ պնդելով, որ խաչքարերը «միայն հայկական չեն»։ Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը սերտ կապեր ունի Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հետ։

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 + siete =