Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ննջեցյալների հիշատակի օր է` ոչ աշխատանքային օր

Սեպտեմբեր 17, 2012 | 09:37

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ննջեցյալների հիշատակի օր է (Մեռելոց)` ոչ աշխատանքային օր: Հայաստանում ննջեցյալների հիշատակի օրերը  նշվում են  Հայ առաքելական եկեղեցու գլխավոր 5 տոներից հետո: Ըստ Հայաստանի կառավարության որոշման` դրանք ոչ աշխատանքային օրեր են:  

Սեպտեմբերի 16-ին ՀԱԵ-ն նշում էր Սուրբ Խաչի (Խաչվերաց) տոնը: Գլխավոր տոներից են նաեւ Սուրբ Ծնունդը եւ Մկրտությունը, Սուրբ Քրիստոսի Հարությունը, Տիրոջ վերափոխումը  (Վարդավառ), Սուրբ Աստվածածնի վերափոխումը:

Հայաստանի բնակիչների համար ընթացիկ աշխատանքային շաբաթը կլինի կարճ: Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը:

Խաչվերացը նշվում է Տիրոջ կենսական խաչի վերադարձի պատվին: Ըստ ավանդության` Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբը` Տիրոջ եղբայրը,  գտնելով  Քրիստոսի խաչի մասունքը, այն բարձրացրել է պատվանդանին: Այլ ավանդույթ ասում է, որ Կոնստանտին Մեծ կայսեր մոր` Հեղինեի  գտած Սուրբ Խաչը դրվել է երուսաղեմյան պատրիարք Մակարի կողմից հավաքվածների  գլխավերեւում, որպեսզի նրանք խոնարհվեն (326 թ.):

335 թ. Կոնստանտին կայսրը Քրիստոսի հուղարկավորության վայրում կառուցել է Սուրբ Հարության տաճարը: Սեպտեմբերի 14-ին հավաքվել են Գողգոթայում, որտեղ բոլորի առաջ Սուրբ Խաչը բարձրացվել է հավատացյալների  երկրպագության համար: 

Սուրբ Խաչի տոնը առավել նշանակություն է ստացել VII դարի առաջին կեսին պարսից գերությունից Խաչի վերադարձից հետո:  610  թվականին պարսից Խոսրով արքան հարձակվել էր Բյուզանդական կայսրության վրա: Պարսիկնեըր զավթել էին Երուսաղեմը եւ գրավել Քրիստոսի Խաչը  (614 թ.):

Բյուզանդացիները բազմաթիվ տարիներ պատերազմից հետո հաղթել են եւ ազատել Սուրբ Խաչը (628թ.): Այդ իրադարձություններին մասնակցել են նաեւ հայկական զորքերը Մժեժ Գնունու  գլխավորությամբ: Քրիստոսի Խաչի ազատագրումը փառավոր է եղել, այն հանդիսավորությամբ Հայաստանից Կոստանդնուպոլիս է տարվել, իսկ հետո`Երուսաղեմ:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


tres + = 7