Սեպտեմբերի մեկին ընդառաջ Դպրոցականներին կբաժանվեն Անկախության տոնի առթիվ տպագրված օրագրեր

Սեպտեմբերի մեկին հանրապետության աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն հատուկ ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ  տպագրված օրագրերով:

 

Աշակերտներն Անկախության տոնին ընդառաջ որպես նվեր կստանան պետական դրոշի գույներով տպագրված օրագրերը, որոնց վրա պատկերված են ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի տարբերանշանն ու կարգախոսը` «Հայաստանը դու ես»:

 

Օրագրի էջերին տպագրվել են Հայաստանի օրհներգը և տերունական աղոթքը, տեղեկատվություն Հայաստանի զինանշանի, պետական տոների, հիշատակի օրերի և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոների մասին:

 

«Օրագրերն անվճար բաժանվելու են բոլոր դպրոցներին: Այս օրագրերը կարևոր են բովանդակային առումով, քանի որ պարունակում են տեղեկություն մեր պետական խորհրդանշանների մասին: Օրագրերի տպագրման նպատակն էր աջակցել դպրոցականների հայրենասիրական դաստիրակությանը և մեկ անգամ ևս ընդգծել կարևորագույն տոնի` Անկախության օրվա նշանակությունը»,-ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

 

Բացի հայոց պետականության մասին հանրամատչելի տեղեկատվությունից, օրագրերում ներառվել են մանրամասն ինֆորմացիա աշակերտի առողջական վիճակի մասին, որը ուսուցիչներին և բուժքույրերին կօգնի կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում:

 

Օրագրերի տպագրությունը ֆինանսավորել է «Մետէքսիմ» ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի տոնակարությունների գլխավոր գործընկերներից մեկն է: Տոնակատարությունների գլխավոր այլ գործընկերներն են «Արարատ» Երևանի կոնյակի գործարանը, «Նեվա-Ռուս» ընկերությունը և «Գեոպրոմայնինգ» ընկերությունը:

 

Օրագրերի բաժանումը կսկվի առաջիկա օրը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանին` 091 512806, 010 586046, [email protected], [email protected]:

 

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− cinco = 1