«Սա չպետք է կրկնվի». միջոցառումներ Բեռլինում` ի հիշատակ Սումգայիթի զոհերի

միջոցառումներ Բեռլինում` ի հիշատակ Սումգայիթի զոհերիՄարտ 04, 2012 | 19:54

«Արցախի եվրոպական կենտրոն» եւ «Ցեղասպանության ճանաչման հանձնախումբ» գերմանական հասարակական կազմակերպությունները, Բեռլինի երկու հայկական համայնքների հետ միասին, «Սա չպետք է կրկնվի» կարգախոսով ցույց են կազմակերպել Բեռլինում`ի հիշատակ 1988թ. Սումգայիթում եւ ադրբեջանական այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերի զոհերի:

Ցույցից հետո սգո միջոցառումը շարունակվել է Բեռլինի Սուրբ Լուիզ եկեղեցում, որի ժամանակ ելույթ է ունեցել  ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:Ադրբեջանում հայ բնակչության ջարդերի, ղարաբաղյան հակամարտության մասին վերլուծական զեկույցներով հանդես են եկել դոկտոր Թեսսա Հոֆմանը եւ «Հայ-գերմանական նամակագրություն» տեղեկատվական հանդեսի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Րաֆֆի Կանտյանը: Եզրափակիչ խոսքով երեկոն ավարտել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Անմեղ զոհերի հիշատակին մատուցվել է նաեւ պատարագ` Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեկչյանի կողմից:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× nueve = 36