Սամվել Տեր-Սահակյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Samvel Ter Sahakyan campeon del mundo, ajedrés

Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում կայացած աշխարհի շախմատի մինչև 18 տարեկանների առաջնության վերջին` 9-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Դեբոշիսի հետ և, վաստակելով 8 միավոր, հռչակվեց մոլորակի չեմպիոն: 2-րդ և 3-րդ տեղերում հայտնված Ֆեդոսեևն ու Դեբոշիսը նրանից հետ մնացին 1 միավորով:

Ռոբերտ Աղասարյանը նույնպես միավորը կիսեց Ռոզենի հետ և 6 միավորով հանգրվանեց 14-րդ հորիզոնականում: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Մինչև 16 տարեկանների առաջնությունում Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեց Կադրիկին, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը զիջեց Պաուլային: Գաբուզյանը 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Գրիգորյանը 6 միավորով գրավեց 14-րդ տեղը:

 
Slaq.am – Լրատվական աղբյուր

 

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 − uno =