Ռոբոտ ձկներն Իսպանիայի ափերի մոտ կպայքարեն ծովի աղտոտվածության դեմ

el pez róbot en España

Իսպանական Խիխոն քաղաքի ափերի մոտ ծով են արձակվել բրիտանացի գիտնականների կողմից ստեղծված 1.5 մ երկարությամբ և 35 հազար դոլար արժողությամբ ռոբոտ-ձկներ, որոնց նպատակն է պայքարել ծովի ջրերի աղտովածության դեմ, գրում է Daily Mail-ը:

 

Ռոբոտ-ձկներն  ի վիճակի են 8 ժամ շարունակ լողալ և զինված են հատուկ քիմիական ազդակներով, որոնք հնարավորություն են տալիս տեղում ֆիքսել նավերից և ստորջրյա խողովակներից աղբի արտահոսքը:

 

Ծով բաց թողնվելուց հետո «ձկներն» ութ ժամ անց ազդակներ են ստանում, որ ժամանակը լրանում է և իրենք պետք է ափ վերադառնան: Նրանք կարողանում են շրջանցել խոչընդոտները, հաղորդակցվել միմյանց հետ և կողմնորոշվել բաց ծովում ջրի աղտոտվածության չափը պարզելու և այն  վերահսկելու մեջ: 
 

Լուրեր Հայաստանից – Թերթ.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


uno × 3 =