Ռեալ – Բարսելոնա` 1:3

Դեկտեմբեր 11, 2011 | 03:12

Բարսելոնան Մադրիդում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ռեալի նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակում 37 միավորով հավասարվեց Մոուրինյոյի թիմին: Բարսելոնան մեկ հանդիպում շատ է անցկացրել առաջնությունում:

Այս տարի Ռեալն ու Բարսելոնան հանդիպեցին արդեն 7-րդ անգամ: Պատմության մեջ դեռ երբեւէ մեկ տարվա ընթացքում երկու թիմերը իրար դեմ յոթ անգամ չէին խաղացել: 7-րդ սուպերկլասիկոյում գրանցվեց այս դիմակայությունների պատմության ամենաարագ գոլերից մեկը: Արդեն 20-րդ վայրկյանին դարպասապահ Վալդեսի կոպիտ սխալից հետո Ռեալը Բենզեմայի հարվածի շնորհիվ բացեց հաշիվը: Այնուհետեւ գնդակ խփեցին միայն հյուրերը: 30-րդ րոպեին Ալեքսիս Սանչիսն արդյունավետ ավարտեց Մեսիի սկսած գրոհը: 53-րդ րոպեին Մարսելոն դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ 66-րդ րոպեին Ֆաբրեգասը ոչ մի կասկած չթողեց Բարսելոնայի հաղթանակի վերաբերյալ` 3:1:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× cinco = 15