ՋԻՎԱՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՆՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԵՆՍԻԱ ՔԱՂԱՔՈՒՄ

Dzivan Mirzoyan, escultor, pintor armenio en España

Ապրիլի 4-ին, Նկարիչ և քանդակագործ Ջիվան Միրզոյանը Վալենսիայի Միսլատա բնակավայրի Մշակութային Կենտրոնում արդեն երկրորդ անգամը լինելով ցուցադրեց նոր ծնունդ ապրող Մայր Հայաստանին նվիրված կտավներ:

Կտավների հավաքածուի վերնագիրն էր . «Իմ հայրենիքը երկիրն է» և այն ընծայել էր հարգելու համար «Հայաստանի Անկախության» 20 ամյակը:

Հայ քանդակագործ, նկարիչ Ջիվան Միրզոյանը Մշակութային Կենտրոնում ցուցադրեց վերածնունդ ապրող երկրի մասին իր անձնական հուշերը:  Ջիվան Միրզոյանը, որ նաև Միսլատայի «Արարատ» միության փոխնախագահն է, իր կտավների միջոցով արտահայտում է Հայաստանի հետ կապված անձնական սերն ու հոգևոր զգացմունքները: Երկիր, որտեղ իր առաջին ստեղծագործական քայլերն է կատարել, որին այսօր թեկուզ հեռվից, նպատակ ունի մոտենալու արվեստի իր նոր նմուշներով: Արվեստագետը ապրում է Միսլատայում, Վալենսիայի նոր բնակավայրերից մեկում, ուր բազմաթիվ հայ ընտանիքներ են ապրում: Թեև վերջին տարիներին տասնյակ ընտանիքներ տնտեսական ճգնաժամի պատճառներով Իսպանիայից վերագաղթեցին Եվրոպական այլ երկրներ:

Բացմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի Միջազգային Հարաբերությունների, Մշակույթի և Քաղացիության հարցերով խորհրդականներ Խոսե Ռամոն Բոսկան, Պեպի Մարտինեսը և Ֆրանցիսկո Էռերոն, ընդդիմադիր Ժողովրդական Կուսակցության ներկայացուցիչներ Գլորիա Ալոնսոն, Պեպա Սաիսը և Անտոնիո Սանչեսը, Միսլատայի Միջազգային Մարդասիրական Միության նախագահ Ռամիրո Մոնտոյան, իսպանացիներ, հայեր

«Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը գլխավորում էր նկարիչ քանդակագործի նոր ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ մի քանի խոսքով բացատրեց հեղինակի գաղափարները Երկիր մոլորակի մասին, որ ողջ մարդկության տունն է, որի մեջ գոյություն ունեն ավելի փոքր տներ՝ երկրամասեր, երկրներ, քաղաքներ և գյուղեր:  

Նա բարձր գնահատանքով խոսեց Իսպանիայում հայ մտավորականության գործունեության մասին և մասնավորապես շնորհավորեց Ջիվան Միրզոյանին, այն հայ վարպետին, «ով մի հուշարձանով կարողացավ միավորել ողջ վալենսահայությանը, լավագույնս ներկայացնել հայ ժողովրդի բազմադարյա մշակույթն ու ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին, որ Հայոց Ցեղասպանության ոճրագործները պիտի պատժվեն հավուր պատշաճի»: (Հարգված արվեստագետը երկու տարի առաջ առիթ ունեցավ Միսլատայում բացելու Հայ-Իսպանական բարեկամությունը խորհրդանշող հետաքրքիր մի հուշարձան):
   
Այնուհետև խոսք առավ խորհրդական Խոսե Ռամոն Բոսկան, ով բարձր գնահատեց Ջ. Միրզոյանի արվեստն ու «Արարատ» Հայկական Միության գործունեությունը:

«Իմ հայրենիքը Երկիրն է» ցուցահանդեսի ողջ գաղափարախոսությունն է տունն ու ընտանիքը, որոնք արվեստագետի համար ընդհանրական նշանակություն ունեն, «քանզի, ինչպես Հենրիխ Հեսսեն է ասում` «Ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ: Այն ինչ դրսում է, այն ներսում է»:    

Ջիվան Միրզոյանը հայության մեջ ունի նաև միջազգային ճանաչում: Նա երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում:

Նորանոր հաջողություններ և ստեղծագործական բեղուն գործունեություն ենք մաղթում մեր սիրելի արվեստագետ հայրենակցին:

Փառք հայ ժողովրդին, փառք Մայր Հայաստանին:

Թարգմանեց և խմբագրեց Անդրանիկ Տերտերյանը:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


9 − = siete