Պարզվել է Կիսլովոդսկում ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը, որի ժամանակ հայ է սպանվել

 

Քննիչները պարզել են ՌԴ Կիսլովոդսկում զանգվածային ծեծկռտուքի բոլոր մասնակիցների ինքնությունը: Այս մասին հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ն` վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի մարզային վարչությունը:

Կալանքի տակ է շարունակում մնալ մեկ կասկածյալ, ում ձերբակալել էին հենց սկզբից: Ծեծկռտուքի մնացած մասնակիցներին (նրանց թիվը չի նշվում) փնտրում են: Բացի այդ, գործում ներգրավված է նաեւ մեկ վկա, այլ մանրամասներ պարբերականին չեն հայտնել:

Ռուսաստանի ՆԳՆ-ն եւ Քննչական կոմիտեն հայտարարել են, որ ծեծկռտուքը կենցաղային բնույթի է եղել եւ կտրականապես հերքում են, թե միջադեպն ազգային հողի վրա է կատարվել: Կիսլովոդսկում տեղի է ունեցել քաղաքի ազգային համայնքների ղեկավարների նիստ, որի ժամանակ դիմում է ընդունվել ուղղված ընտանիքների մեծահասակ անդամներին` թույլ չտալ իրավիճակի լարում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիսլովոդսկում հուլիսի 21-ի երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է մինչեւ 15 մարդ: Ինչպես հաղորդում է «Վեստին», զինված երիտասարդներն ընդհարվել են, որոնցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից երկուսը ճանապարհին մահացել են:

Կիսլովոդսկ քաղաքում տեղի ունեցած զանգվածային կռվի ժամանակ կրակել են հայի վրա: 21-ամյա Ջոնիկին առաջինն են սպանել:

Վեճի կենցաղային լինելու վերաբերյալ իրավապահների  վարկածը հերքվում է համացանցում տեղ գտած մանրամասներով:

Ըստ որոշ տվյալների` առաջինը կրակել են հային, 17-ամյա Գիա անունով վրացու կոկորդն են կտրել, իսկ 23-ամյա կարաչային դանակահարել են: Առաջին երկուսը  մահացել են, երրորդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նաեւ կորուստներ կարող են լինել հակառակ կողմից, ականատեսները պատմել են, որ համազգեստով մարդիկ տարել են  իրենց վիրավոր երեք ընկերներին:

Իրավապահ մարմինները տեղեկատվությունը չեն մեկնաբանում` շարունակելով պնդել, որ պատճառը եղել է իբր «կենցաղային վեճը»:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 − uno =