Չնայած ճնշումներին, Թուրքիայում այսօր կցուցադրվի Ցեղասպանության մասին ֆիլմը

http://aje.me/zoljYS

Մարտ 15, 2012 | 00:04

Ստամբուլում մարտի 9-19-ը տեղի ունեցող FilmMor Կանանց միջազգային կինոփառատոնի ժամանակ կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը։

Թուրքիայում փառատոնի կազմակերպիչների վրա մեծ ճնշում է գործադրվում, որպեսզի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը հանվի ցուցադրությունից, սակայն կազմակերպիչները վճռական են տրամադրված եւ հայտարարել են, թե այն հաստատ ցուցադրվելու է։

«Տատիկիս դաջվածքները»-ը ֆիլմը կցուցադրվի Ստամբուլի Ֆրանսիական մշակույթի տանը մարտի 15-ին ժամը 19։00-ին եւ մարտի 16-ին ժամը 15։00-ին։

Հիշեցնենք, որ շվեդաբնակ Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի մի շարք հեռուստաալքիներով, այդ թվում արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով:  Շվեդիայի պետական հեռուստաընկերությունը ֆիլմը ցուցադրել է 3 անգամ։

«Տատիկը առեւանգվել է, եւ նրան տարիներ շարունակ Թուրքիայում պահել են ստրկության մեջ: Նրան բռնությամբ խարանել են դաջվածքով որպես սեփականություն, ինչպես խարանում են խոշոր եղջերավոր անասուններին: Այս պատմությունը ցնցել էր ինձ: Ես կիսում եմ այն ամոթը, մեղքը եւ չարությունը, որը մթագնել է տատիկիս ճակատագիրը: Խանում տատի ճակատագիրը նորմայից շեղում չէր. տասնյակ հազարավոր հայ երեխաներ եւ դեռահասներ են առեւանգվել եւ բռնության ենթարկվել, նրանց պահել են ստրկության մեջ»,-ֆիլմի մասին պարզաբանել էր Սյուզան Խարդալյանը:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


nueve × 5 =