Ուրուգվայի ԱԳ Նախարար Լուիս Ալմագրոյի ամբողջական խոսքը` ԼՂ ապագայի վերաբերյալ

Uruguay lucha por Nagorno Karabagh

NEWS.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում Ուրոգվայի ԱԳ Նախարար Լուիս Ալմագրոյի խոսքը, որը նա արտասանել է սեպտեմբերի 9-ին. երկրի խորհրդարանում կազմակերպված, Հայաստան – Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում: Համաժողովը կազմակերպել էր «Հայ Դատի» հանձնախումբը:

Լուիս Ալմագրոն, մասնավորապես, հայտարարել է, որ ԼՂ խնդրի լավագույն լուծումը դա կամ ԼՂՀ անկախության ճանաչումն է, կամ` միացումը Հայաստանին:

«Սիրելի ներկաներ, Հայաստանի եւ Հայ Դատի Յանձնախմբի բարեկամներ

Կցանկանայի նախ եւ առաջ շնորհավորել այս սեմինարի գաղափարը, քանի որ մեր երկկողմ հարաբերություններում բաց կա, քանի որ մինչեւ այսօր չենք կարողացել գործածության մեջ դնել մեր երկու ժողովուրդների բարօրության օժանդակող մի նախաձեռնություն:

Հայաստանի հետ մենք ունենք շատ հատուկ կապ, որն արդյունք է ներքին գործոնի` Ուրուգվայի մեջ զորավոր հայ համայնքի ներկայության։ Այս գործոնն է, որ անկասկած մինչ օրս մեծ մասամբ պարունակություն է հայթայթել` Հայաստանի հետ մեր երկկողմանի կապի համար: Իրարից հեռու երկու երկրներ ենք որոնց միջեւ առեւտրի քանակին մասին խոսող թվերը մեծ բան չեն ասում, կամ կփափագեյինք, որ շատ ավելին ասեին՝ գիտության, տեխնոլոգիայի, պաշտպանության եւ այլ ոլորտներում փոխանակումների մասին, եւ ուրեմն դեռեւս չեն տվել այն, ինչ կարող են տալ: Պարզ ասած, ունենք երկկողմ հարաբերություններ, որոնց պարունակությունը դեռ պետք է կառուցվի: Այսուհետ այս Սեմինարի կարեւորությունը՝ բացահայտելու առիթներ, իրար փոխադարձաբար ճանաչելու եւ հայտնաբերելու թե ո՞ւր է մեր երկու երկրների միջեւ առեւտրական, տնտեսական թե այլ հիմնարկությունների տոկունությունը:

Մինչ օրս մենք ունեցել ենք հարաբերություններ` հիմնված սկզբունքների վրա, որ լավագույն միջոցն է բարեկամություն սկսելու համար։ Մենք մեծ համակրանք ունենք Հայ Դատի նկատմամբ, որովհետեւ այն մեր սրտից է խոսում, մենք որպես ժողովուրդ, աշխարհի մեջ այն քչերից ենք, ում Հայ Դատը շատ խոր կերպով հուզում է: Գնահատում ենք այն ճիգը որ Հայաստանը պատմականորեն արել է` կերտելու համար երկիրը, հաստատելու համար միջազգային հարաբերություններ նաեւ այն ոլորտներում, որ թվեցինք՝ բարօրութոււն եւ մարդկային զարգացում:

Հայ ժողովրդի հանդեպ մեր համակրանքը գալիս է իր ցավից եւ պայքարից, տարիների ընթացքում ինքն իրեն հաստատելու ճիգից, ինքն իրեն ամրապնդելու նույնիսկ աննպաստ պայմանների մեջ: Այս բոլորը մեզ համար ուսանելի դասեր են: Միջազգային բեմում հայկական պարագան երբեմն ամրապնդվում է, երբեմն էլ կորսվում, որովհետեւ միջազգային հարաբերությունները շատ անգամներ հիմնված են շահի վրա եւ ոչ այնքան սկզբունքների։ Երբեմն շահերի դիմաց սկզբունքները տեղի են տալիս, բայց ճիշտ այս հարցում է, որ Ուրուգվայը շարունակում է հաստատ պահել իր կապը Հայաստանի հետ: Սկզբունքներիի վրա հիմնված Հայաստանի հետ մեր կապը պատճառ դարձավ որ որպես ԱԳ նախարար իմ պաշտոնի առաջին օրերին Արգենտինայում Թուրքիայի դեսպանի հետ զորավոր խոսակցություն եւ բախում ունենամ Արմենիա Հրապարակում ապրիլյան Հիշատակի օրվան նախարար Էրլիչի հրապարակային խոսքին վերաբերյալ:

Հայաստանի նման մենք էլ փափագում ենք լավագույն հարաբերություններն ունենալ բոլոր ժողովուրդների հետ, սակայն չենք ուզում, որ որեւէ մեկը պայմանավորի Հայաստանի հետ մեր բարեկամական հարաբերութիւնները։

Մենք խորապես քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հարցը եւ շարունակում ենք փնտրել բոլոր հատվածների համաձայնությամբ ընդունվելիք պետական դիրքորոշումը` խնդրի լուծման համար: Անձնապես հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է ու սերտորեն կապված է մնում Հայաստանի հետ՝ իր հայ բնակչությամբ: Լավագույն ուղին կամ Լեռնային Ղարաբաղի անկախությունն է, կամ` ապագային, Հայաստանի հետ կցումը։

Այս մեկը շատ զորավոր սահմանում է, որ շատերին պիտի ցնցի, այնպես ինչպես մեր նախապես որդեգրած այլ որոշումներ եւ սահմանումներ, բայց վստահ եղեք մեր համոզմունքերին եւ մեր բարեկամությանը, որ հիմնված է սկզբունքների վրա։ Եւ թող այդ բարեկամությունը այդ մակարդակին չմնա: Աշխատենք, եւ այս Սեմինարը առաջին առիթն է որ իմանանք ինչ ընել, ճարտարարվեստի, առեւտրի, գիտության ոլորտներիի մեջ ներդրումային ի՛նչ դաշտեր ստեղծել Հայաստանի մեջ: Եւ թող այս համայնքը շարունակի իր կապը երկու երկրների միջեւ որպես գործոն, որովհետեւ այդ համայնքը նաեւ Ուրուգվայի բարգավաճման գործոն է: Ուրեմն ժամանակն է որ այդ համայնքն իր աշխատանքով նաեւ հարստացնի մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունները, ժամանակն է գործի եւ ոչ թէ խոսքի, սկզբունքների ամրապնդման, որովհետեւ մեր փափագն է Հայաստանի հետ ունենալ զարգացող սերտ հարաբերություններ, որոնց պարունակությունը օր-օրի ավելի բարգավաճի»:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


cuatro × = 12