ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԴԻՍ Ս.թ. Մայիս 1-ին, Կիրակի, ժամը 12։00-ին։

Ըստ իսպանական պատմական աղբյուրների 17-րդ դարում Հայ
վաճառականները Ջուղայից և այլ մահմեդական երկրներից հաստատվել են
Կադիսում և զբաղվել են առևտրով` ստեղծելով առաջին Հայ համայնքը
Իսպանիայի Թագավորությունում։
Կադիսի առաջին Հայ համայնքը ունեցել է իր եկեղեցին Capilla de Jesús
Nazareno (Հիսուս Նազովրեցի մատուռը), որտեղ նրանք աղոթել են, ինչպես նաև՝
կառուցել են բացմաթիվ մեծ կառույցներ։ Ըստ իսպանական աղբյուրների գործող
Կադիսի ծերանոցի շենքը, Կադիսի ամենաբարձր աշտարակ դիտակետը և
քաղաքապետարանի շենքը կառուցվել են հայ վաճառականների
բարերարությամբ։
Իբրև Իսպանիայի Թագավորությունում Հայաստանյայց Առաքելական
Եկեղեցու առաջին սպասավորը՝ հրավիրում եմ Իսպանիայում բնակվող բոլոր
Հայերին ս.թ. Մայիսի 1-ին, Կիրակի օրը կատարել մեր առաջին
ՈՒԽՏԱԳԱՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԴԻՍ, որպեսզի նախ՝ վերանորոգենք մեր կապը
պատմական ճանապարհ անցած հին Հայ համայնքներից մեկի հետ, աղոթենք այն
նույն եկեղեցիում, ուր դարերով աղոթել են մեր նախնիները, հոգեհանգստյան
մասնավոր պաշտօն կատարենք, եկեղեցու բարերար Շաքարյան Դավիթ, Պողոս և
Հակոբ եղբայրների հոգվոց։
Այս սրբազան առիթով Անդալուսիայի, Մալագայի և Սևիլլայի շրջանների
Հայ Առաքելական եկեղեցու ծխական վարչությունները կազմակերպում են
ավտոբուսային երթ/ ուխտագնացության դեպի Կադիս։
Մանրամասների համար կարող եք դիմել հետևյալ անձանց՝
Մալագայի շրջան։ Դոկտ. Անդրանիկ Պապոյանին՝ 607 729 337,
Վրեժ Տեր Գրիգորյանին` 678-783-418
ՍՊԱՆԻՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱՔԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ
Տ. ՍԱՍՈՒՆ Ծ. Վրդ. ԶՄՐՈՒԽՏԵԱն
Հայրապետական Պատուիրակի Ընդհանուր
Փոխանորդ Սպանիայի և Փորթուկալի
Սևիլլաի շրջան՝ Դոկտ. Արմեն Սիմոնյանին՝ 677 676 413
Հայկ Պուլշղարյան` 633 733 636
Հակոբ Յապուջյան` 697 552 411
Կադիսի եկեղեցու հասցեն՝
Capilla de Jesús Nazareno en Cadiz
C/ Santa María s/n
11005 CADIZ
Իբրև ՈՒԽՏԱՎՈՐ կոչ եմ անում բոլորիս միասին կատարել այս պատմական
առաջին ուխտագնացությունը Կադիս և միասին աղոթել այն նույն եկեղեցիում ուր
աղոթել են մեր առաջին հայ համայնքի անդամները և սույնով մեր երախտապար-
տությունը հայտնել մեր նախնիներին մեզ ժառանգվածի համար:
Աղոթարար՝
Տ. ՍԱՍՈՒՆ Ծ. ՎՐԴ. ԶՄՐՈՒԽՏԵԱՆ
Իսպանիայում և Պորտուկալիայում
Հայրապետական Պատուիրակի Ընդհանուր Փոխանորդ

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− cuatro = 5