ՈՒժ և ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունքի էությունը և վեճերի խաղաղ կարգավորումը

Ցանկացած երևույթի` այս դեպքում ուժ և ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունքի էությունը ըմբռնելու համար մենք պետք է անդրադառնանք նրա պատմական, հոգեբանական, տնտեսական և սոցիալ-քաղաքական գործոններին: Այս սկզբունքի պատմական ծագմանը նախ և առաջ անդրադառնանք հայոց պատմության տեսանկյունից և նոր միայն անդրադառնանք սկզբունքի ծագման համաշխարհային պատմությանը:
Հայոց պատմության մեջ ուժ և ուժի սպառնա-լիք չգործադրելու սկսբունքը ամրապնդվեց Ք. Ա. առաջ 66 թ.-ին Արտաշատում` Տիգրան Մեծի և հռումեական զորավար Պոմպեոսի միջև կնքված Արտաշատի պայմանագրով: Ըստ այդ պայմանագրի Մեծ Հայքը զրկվում է բռնազավթմամբ` ուժի գործադրմամբ նվաճված տարածքներից, բայց և այնպես Մեծ Հայքը պահպանում է իր սեփական տարածքը և մնում է ամբողջական:Այդ ժամանակ Տիգրան Մեծը 75ամյա ծերունի էր և նա Պոմպեոսի ճամբար գնաց մենակ և անզեն:Այս արարքը միանշանակ դիվանագիտական քայլ էր, որը ապացուցում էր Տիգրան Մեծի խոստումը` արտահայտված գործով: Մեջբերում եմ.«Մենք խոստանում ենք այլևս ուժ չգործադրել, չպատերազմել և լինել հռոմեական ժողովրդի բարեկամը և դաշնակիցը:

El tratado de paz entre Tigran el Grande y Roma

Համաշխարհային պատմության մեջ այս սկզբունքը ամրապնդվեց համաշխարհային երկու պատերազմների ժամանակահատվածում:
Ուժի չգործադրման սկզբունքի և վեճերի խաղաղ կարգավորման էությունը արտացոլված էր նաև Ազգերի Լիգայի Կանոնադրության 12 հոդվածում, որտեղ նշվում էր, որ պետությունները պարտավոր են չդիմել պատերազմի այնքան ժամանակ, քանի դեռ չեն սպառվել վեճերի լուծման որոշակի տեսակները` մասնավորապես դատական ընթացակարգը և երորրդ կողմի մասնակցությամբ վեճերի խաղաղ կարգավորումը:
Պատերազմի արգելման գաղափարը արտացոլվեց մի շարք պայմանագրերում` Փարիզյան դաշնագրում, Բրիան-Քելլոգի պակտում, որը առաջին բազմակողմ համաձայնությունն էր` պատերազմից հրաժարվելու վերաբերյալ:
Ուժի չգործադրման սկզբունքի ապահովման և վեճերի խաղաղ կարգավորման համար կարևոր նշանակություն ունի 1954թ.-ի ԱՄՆ նախագահ Էյզենհաուերի ծրագիրը, որը բառացի կոչվում էր <<Բաց երկինք>>:Այս ծրագրով վստահության հաստատման նոր չափանիշ էր հաստատվում ՆԱՏՕ-ի և Վարշավյան համաձայնագրի կազմակերպության միջև` օդային հաղորդակցությունների ոլորտում իրականացվող վերահսկողության վերաբերյալ, որը պետք է իրականացվեր փոխադարձ համաձայնության հիման վրա և նվազագույնի կհասցներ օդային հաղորդակցությունների ոլորտում զինված բախումները:
Ուժի գործադրման սպառնալիքը բացառելու համար Եվրոպայի պետությունները պայմանավորվեցին հարևան պետությունների սահմաններին կից ռազմական զորավարժություններ չանցկացնել, ստեղծել անվտանգության գոտիներ` սահմանի երկայնքով, և պայմանագրով արգելված ռազմական միջոցների վերացմանը պետք է ապահովվի դիտորդների ներկայությունը:
Անդրադառնանք այս սկզբունքի հոգեբանական գործոնին: Ուժի գործադրումը ինքնին ագրեսիա է: Հայտնի հոգեբաններ Զիգմունդ Ֆրոյդը և Լորենցը ասում էին, որ ագրեսիան ավելորդ բնազդի հիպոթեզն է: Ագրեսիա հասկացության սահմանման համար վերոնշյալ հոգեբանները համեմատականներ էին անցկացնում կենդանիների հետ` հիմնավորելով, որ եթե կենդանու մոտ այդ էներգիան ընդամենը չարություն է, ապա մարդու մոտ այն վերածվում է իսկական չարիքի, պատերազմի կամ բռնազավթումների; Ագրեսիվությունը ինչպես վարքի մնացած ձևերը ձեռք բերովի է և առանձնանում է նրանով, որ մարդը ձգտում է ձեռք բերել առավելագույնը: Ալմա-Աթայում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովում հստակ հայտարարվեց, երեք սկզբունքներ` ուժի կամ ուժի սպառնալիքի չգործադրումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հավասարազոր են / ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ՄԱԿ-ի բոլոր անդամները իրենց միջազգային հարաբերություններում ձեռնպահ են մնում ուժի սպառնալիքից կամ դրա գործադրումից, ինչպես ցանկացած պետության տարածքային անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության դեմ այնպես էլ ՄԱԿ-ի նպատակների անհամատեղելի և որևէ այլ ձևով:
Ուժի գործադրման ցանկացած խախտման անդրադառնալիս, կնշենք նաև այն խաղաղ միջոցների շրջանակը` անմիջական բանակցություններ, բարի ծառայություններ, միջազգային դատական ընթացակարգ, միջազգային վեճերի լուծումը միջազգային կազմակերպություններում, որոնք իրագործվել են կամ պետք է իրագործվեն:
Ուժ չգործադրելու սկզբունքը նախ և առաջ նախատեսում է ագրեսիվ պատերազմների արգելքը: Միջազգային իրավունքում «ագրեսիանե(լատիներեն aggressio բառից, թարգմանաբար` հարձակում)ՄԱԿ-ի կանոնադարության տեսանկյունից համարվում է հակաիրավական ցանկացած գործողությունը` մեկ երկրի կողմից զինված ուժի կիրառումը մեկ այլ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ: Այն միջազգայնորեն համարվում է մարդկության անվտանգության ու խաղաղության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն և առաջ է բերում մեղավոր անհատների միջազգային քրեական պատասխանատվություն:

Շարունակությունը՝http://ysuinterlaw.wordpress.com

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


8 + = doce