Որքան մարդ է տուժել երկրաշարժից (տեսանյութ)

Թուրքիայի Վան քաղաքում

Թուրքիայի Վան քաղաքում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 500-ից 1000 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը` վկայակոչելով CNN Turk հեռուստաալիքի տվյալները:

Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Ալթայը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով մոտ 10 տուն Վան քաղաքում է փլուզվել, ևս 25-30 շենք էլ մոտակա Էրջիշ քաղաքում:

Թուրք երկրաշարժագետների տվյալներով` երկրաշարժի ուժգնությունը 7,2 բալ է կազմել. ցնցումները զգացվել է նաև Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Իրանում:

Թուրքական Զամանը հաղորդում է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղեւորվել է Վան, որտեղ բնակչությունը գտնվում է խուճապային վիճակում:

Երկրաշարժի հետեւանքով հեռախոսային կապն ու էլելտրաէներգիայի մատակարարումը խափանվել է, որոշ ճանապարհներ փակվել են: Վանի Մուրադիյե հիվանդանոցն արդեն ընդունում է վիրավորներին:

Հիվանդանոցում տեղերի սահմանափակ լինելու պատճառով վրաններ են տեղադրվում վիրավորներին օգնություն ցույց տալու համար: 

Տեսանյութը` այստեղ:

Slaq.am – Լրատվական աղբյուր

 

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


cinco + = 13