Ովքե՞ր են ադրբեջանցիները եւ ո՞ւր են գնում

«Այսօր առավել, քան երբեւէ, ադրբեջանցիները կարիք ունեն գտնել այն հարցի պատասխանը, թե ո՞վ են իրենք, ո՞ւմից են սերում եւ ո՞ւր են գնում։ Այդ է պատճառը, որ, հատկապես այս տարի, ադրբեջանական հեռուստաալիքներով ազգային ծագման շուրջ լուրջ քննարկումներ են սկսվել»,–հոկտեմբերի 19—ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը։
Նրա համոզմամբ, մի ժողովուրդ, ով չգիտի, թե որտեղից են գալիս իր արմատները եւ որը չունի ազգային գաղափարախոսություն, չի կարող լուրջ հավակնություններ ունենալ եւ պահանջներ ներկայացնել Ղարաբաղի հարցում։ Հենց այդ է պատճառը, որ Ադրբեջանը ցանկանում է շուտափույթ լուծում տալ իր առջեւ ծառացած պատմական «լուրջ խնդրին»։
Նշելով, որ ինքը տարեսկզբին «Ո՞վ եք դուք, ու՞ր եք գնում» հարցադրմամբ բաց նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանին, Բակուր Կարապետյանը նկատեց, որ թեպետ նրանք չեն պատասխանել իրեն, այնուամենայնիվ, այդ նամակները լայնորեն տարածվել են ամբողջ աշխարհում։
Նրա խոսքով, ամենացավալին այն է, որ ադրբեջանական քաղաքական վերնախավը խաբում է իր ժողովրդին՝ համոզելով նրան, որ իրենք թուրքեր են, բայց այդ երկրի մարդիկ իրենց նույնիսկ ադրբեջանցի չեն համարում, այլ պարզապես մահմեդական են կոչում։ Ոչ ոք այդ երկրում չի կարող հստակ ասել՝ իրանցիների՞ց են իրենք սերում, թե՞ թուրքերից, եւ դա նրանց դժբախտությունն է։ «Ներկայիս Ադրբեջանը, նրա ժողովուրդն ու լեզուն արհեստական են, եւ նրանք ինքնաճանաչման լուրջ խնդիր ունեն»,–եզրափակեց Բակուր Կարապետյանը։

HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


ocho − 6 =