Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

jachkar, Año Nuevo y Navidad

2008 թ. մայիսին առաջին անգամ Իսպանիա այցելեցի: Շատերն էին հարցնում, թե արդյոք հայերի հանդիպեցի՞ ճամփորդության ընթացքում: Երեք շաբաթվա ընթացքօւմ չհանդիպեցի և ոչ մեկ հայի, թեև գիտեմ, որ հին և նոր հայ համայնքներ կան Իսպանիայում: Եթե երկաթուղային գրասենյակի մի աշխատակից Գրանադայում ավելի ճշգրիտ տեղեկություն տար գնացքների չվացուցակի մասին, կայցելեի նաև Վալենսիա, ինչպես ծրագրել էի, և վստահ եմ, կհանդիպեի հայերի: Եվ չնայած դրան, ճափորդության արդյունքում ծնվեց իմ  Ալհամբրա. հիշողության ստվերներ վեպը հայ կնոջ մասին, որի կյանքի ամենաերջանիկ և ամենացավոտ տարիները կապված են Իսպանիայի՝ հատկապես Գրանադայի հետ: 2011 հունվարին Երևանում տեղի ունեցած գրքի շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցողներից մի քանիսը (ներառյալ Հայաստանի Գրողների Միության նախագահ Լևոն Անանյանը) նշեցին գիրքը Իսպանիայում տարածելու, ինչպես նաև Եվրոպական մի քանի լեզուներով, հատկապես իսպաներեն թարգմանելու անհրաժեշտության մասին: Եվ երբ օրերից մի օր Կալիֆորնիայի հայկական թերթերից մեկում կարճ հաղորդագրություն տեսա համացանցում  Իսպանիայի հայերի կայքէջի և խմբագիր Անդրանիկ Տերտերյանի մասին, սկսեցի փնտրել կայքէջը: Առաջին իսկ այցիս armspain.com էջը ինձ զարմացրեց և ուրախացրեց իր բազմալեզու և բազմաբնույթ ներկայությամբ, ժամանակին համընթաց լուրերով և տեղեկություններով: Էլեկտրոնային փոստով ներկայացա Ա. Տերտերյանին: Նրա գործնական և բարյացակամ պատասխանը չուշացավ: Շուտով կայքէջում հայտնվեցին տեղեկություններ գրքիս մասին, որի համար խորին շնորհակալությունս եմ հայտնում  Անդրանիկին: Վեպն այժմ թարգմանվում է անգլերեն, և հույսով սպասում եմ իսպաներեն թարգմանչին և հրատարակչին: Իսկ մինչ այդ, հայերեն բնագրով կարդալ ցանկացողները կարող են գիրքը ձեռք բերել amazon.com-ից (Alhambra: Shadows of Memory by Mary M. Kandalian-Aslanian, 2010):

Օգտվելով առիթից, շնորհավորում եմ Անդրանիկ Տերտերյանի, կայքէջի անձնակազմի, ինչպես նաև Իսպանիայի մեր բոլոր հայրենակիցների  Նոր Տարին և Սուրբ Ծնունդը և մաղթում ամենայն բարիք:

Մերի Կանդալյան-Ասլանյան

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


seis × 6 =