Շախտյորը ջախջախեց Արսենալին. Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ

Henrij Mjitaryan, Shajtior, Ucraina,

Ֆուտբոլի Ուկրաինայի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունել էր Կիեւի «Արսենալին», որին կարողացավ պարտության մատնել 5-0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասպարեզ դուրս եկավ «հանքափորների» մեկնարկային կազմում եւ մինեւ վերջ մասնակցեց հանդիպմանը:

Նախ նշենք, որ մինչեւ հանդիպման մեկնարկը, 70-80-ական թվականների Դոնեցկի «Շախտյորի» լեգենդար ֆուտբոլիստ Վալերի Ռուդակովը Հենրիխ Մխիթարյանին հանձնեց «հանքափորների» կայքում անցկացված հարցման արդյունքով լավագույն գոլի հեղինակի համար սահմանված մրցանակը:

Ինչ վերաբերում է արդեն բուն հանդիպմանը, ապա մեր ֆուտբոլիստն առաջին խաղակեսին ավելացված 2-րդ րոպեին զգուշացվեց հանդիպման գլխավոր մրցավարի կողմից, իսկ ահա 57-րդ րոպեին Հենրիխին հաջողվեց գրավել «Արսենալի» դարպասը` հաշիվը դարձնելով 3-0:

Առաջնության հաջորդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելու է Կռիվոյ-Ռոգի «Կրիվբասին»: Խաղը կայանալու է դեկտեմբերի 11-ին:

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


uno + = 7