Նոր ռեկորդ. Իսպանացին միաժամանակ եւ ձեռնածություն է անում եւ հավաքում Կուբիկ-Ռուբիկը

Հոկտեմբեր 26, 2011 | 20:43

Դեյվիդ Կալվոն (David Calvo), Կուբիկ-Ռուբիկ հավաքելու Իսպանիայի կրկնակի չեմպիոնը, նոր ռեկորդ է սահմանել: Փազլը լուծելու համար նա օգտագործել է միայն մեկ ձեռքը, իսկ մյուսով ձեռնածություն է անում եւս երկու Կուբիկ-Ռուբիկներով: Իր հերթական ռեկորդի համար նա մեկ րոպեից էլ քիչ ժամանակ է ծախսել:

Նրա մասնակցությամբ տեսահոլովակը YouTube-ում դիտումների թվով արդեն հայտնվել է առաջատարների շարքում:

Հիշեցնենք, որ 2010թ նա երկու կուբիկ է հավաքել` ակվարիումում 6 շնաձկների հետ, ըստ որում` շնաձկներից մի քանիսի երկարությունը գերազանցել է երկու մետրը: Երկու փազլների լուծման համար Դեյվիդը ծախսել է 76 վայրկյան:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 − uno =