Նյու Յորքում նկարահանված «Լռություն» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին ճիչ է

Հասարակություն 03.04.2012

Նյու Յորքում նկարահանված «Լռություն» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին ճիչ է
Նյու Յորքում նկարահանվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Լռություն» ֆիլմը: Libra 6 Productions ամերիկյան ընկերության արտադրության ֆիլմի սցենարի հեղինակն է Հերանդ Մակարյանը, իսկ ռեժիսորը` Քեվին Թոմփսոնը: Ֆիլմում խաղում է նաեւ հայազգի Լորեն Սերաբյանը:
«Լռություն»-ը պատմություն է մի կնոջ մասին, ով  համարձակորեն բռնել է ճամփորդությունների ուղին, որպեսզի գոյատեւի, պահի ընտանիքը եւ իր հայկական ժառանգությունը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Broadwayworld-ը գրում է, որ ֆիլմի միջոցով հնարավոր կլինի մարդկանց վերջապես հասկացնել կատարվածի բուն էությունը: «Այն ասես արթնացնում է պատմության «Լռությունը» եւ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ճիչն է: Քանի որ մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ժամանակն է ասել եւ կրթել աշխարհին, որ այս վայրագությունները իրականում տեղի են ունեցել»,-նշել է լրատվամիջոցը:«Լռություն» ֆիլմի դիտումները կսկսվեն 2012 թ-ի մայիսի 4-ից եւ կավարտվեն մայիսի 24-ին:
hayernaysor.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


3 + cuatro =