Նիկոլա Սարկոզիի հետ Հայաստան կժամանի նաև Յուրի Ջորկաեֆը

Slaq.am – Լրատվական աղբյուր

43-ամյա Յուրի Ջորկաեֆը, որը կարճ ժամանակով գնտվում էր Ֆրանսիայում, միանգամից չի վերադառնա ԱՄՆ, որտեղ նա բնակվում է 2006-ից սկսած: Նա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ այսօր կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է armenews.com-ը:

«Չորրորդ անգամ եմ այցելում նախնիներիս երկիր: Մեծ հաճույքով եմ գալիս: Թերևս սա էր պատճառը, որ առանց վարանելու ընդունեցի իրեն ուղեկցելու նախագահի առաջարկը»:

Առաջին անգամ պաշտոնական պատվիրակության կազմում Ջորկաեֆը Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ:

Հիշեցնենք, որ այսօր երկօրյա պետական այցով Հայաստան է այցելելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ 7 = quince