Նախ ռեստորան, հետո մերկ աղջիկ

comercio sin verguenza

Հայաստանի հասարակությունը վրդովված է` աղանդները հերքի չէին, հիմա էլ սուպեր Սաքոն ինչ որ մերկ աղջկա հետ ֆոտոսեսիա է արել Հաղպատի վանքի ֆոնին: Ինչպիսի արհամարհական վերաբերմունք մեր ազգային արժեքների նկատմամբ, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, որը նույնպես հռչակվում է ազգային արժեք:
 
Սուպեր Սաքոն վատ բան է արել, եւ արժանի է քննադատության, հասարակական պարսավանքի: Ի վերջո, վանքի ֆոնին մերկ աղջիկներով անճաշակ եւ անիմաստ նկարներ նկարվելը մեղմ ասած անհեթեթություն է, իսկ ոչ մեղմ ասած` ինչ ասես է:
 
Թուրքերն օրինակ Անիի ավերակ եկեղեցիների ֆոնին մոդելների նկարեցին: Հայաստանում էլի աղմուկ բարձրացավ, բայց թուրքերի մոդելները մերկ չէին, իսկ լուսանկարներն էլ իրենց մեջ ճաշակի զգալի քանակությամբ տարրեր էին պարունակում, ոչ թե Սաֆարիում առյուծ սպանած որսորդի կեցվածքով ռեփեր, որ բռնել է աղջկա գլխից:
 
Չնայած երեւի Սաքոն ու նրա լուսանկարիչը խորը իմաստ են տեսնում դրա մեջ, անառակությունն են ուզում պատժել եկեղեցու ֆոնին: Մի խոսքով, պետք է երեւի թե մի հատ լսել Սաքոյին, գուցե փաստարկի լուսանկարի իրավաչափությունն ու համաչափությունը:
 
Իսկ մինչ այդ, լրացուցիչ փաստարկի կարիք է զգում թերեւս հասարակության արձագանքի համաչափությունը: Վատ է, որ Սաքոն եկեղեցիներն օգտագործում է անճաշակ նկարների համար, լավ է, որ հասարակությունը քննադատում է դա: Միայն թե անհասկանալի է, իսկ ուր է հասարակությունը մեկ այլ եկեղեցու` Նորավանքի պարագայում: Ուր է հասարակության քննադատությունը, դժգոհությունը, Հայ Առաքելական Եկեղեցու սկզբունքայնությունը:
 
Տարիներ շարունակ Նորավանքի բակի պատին կից գործում է ռեստորան: Միթե կարելի է եկեղեցու պատին ռեստորան կպցնել: Նախ ռեստորան են կպցրել, իսկ հետո աղջիկ: Տրամաբանական շարունակություն է: Իսկ թե ինչու հասարակությունը եւ եկեղեցին աղջկա դեպքում բողոքում են, իսկ ռեստորանի դեպքում` լռում, դժվար է ասել:
 
Առավել եւս անհասկանալի է այն, որ եկեղեցին տարիներ շարունակ հանդուրժում է այդ ռեստորանի գոյությունը, չի փորձում հավատացյալ հոտի, հասարակության հետ մեկտեղ պայքարել եւ իշխանությանը ստիպել, որ քանդվի այդ ռեստորանը, իսկ թույլ տվողը պատասխան տա հասարակության առաջ: Ինչու է եկեղեցին այդքան հանդուրժող, եւ ինչու ասենք Երեւանի կենտրոնում կաթողիկոսական նստավայրի հարց կարողանում են լուծել, իսկ ահա Նորավանքի պատին կից ռեստորանի հարց տարիներ շարունակ լուծել չի հաջողվում:

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Lragir.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− cuatro = 3