«Նաիրի» հյուրանոցի սեփականատերը սիրիահայերին կընդունի իր հյուրանոցում

 

El propietario del Hotel "Nairi" Hakob Abulakyan

Ստեփանակերտի «Նաիրի» հյուրանոցի սեփականատեր, ավստրալահայ գործարար Հակոբ Աբուլաքյանն այսօր Ստեփանակերտում տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ խոսել է ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարությունների հետ և պատրաստակամություն հայտնել հարյուրից-հարյուր տասը սիրիահայ ընդունել իր հյուրանոցում: Գործարարը պատրաստ է շենքը տրամադրել եկողներին` միայն կոմունալ ծախսերը (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) վճարելու պայմանով:

Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմն Աբուլաքյանի մոտ մտահոգություններ է առաջացրել մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ, ինչն էլ առիթ է հանդիսացել նման առաջարկի համար:

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× dos = 10