Մոնտեբելոյում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

12:30, 25 Ապրիլ, 2012

Conmemoración del Genocidio Armenio en MontebelloԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր ամերիկահայեր Մոնտեբելոյի Բիկնել այգու Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ նշել են Ցեղասպանության 97-րդ տարելիցը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Whittier Daily News-ը: Բանախոսները, այդ թվում պաշտոնյաներ եւ գիտնականներ, ինչպես նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆը,  իրենց վրդովմունքն են արտահայտել Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանդի շարունակ ժխտողական քաղաքականության վերաբերյալ: «Այն, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է չճանաչել Հայոց ցեղասպանությունը, խորապես մտահոգում է, եւ մարդու իրավունքների տեսանկյունից այն ոչ արդյունավետ է: Ցեղասպանությունը պետք է ճանաչվի»,-նշել է Ադամ Շիֆը:

 «Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջում է պաշտոնական ընդունում: 21 երկիր` ներառյալ Ֆրանսիան, Կանադան, Արգենտինան, Շվեդիան, ԱՄՆ 43 նահանգ ճանաչել են Ցեղասպանությունը»,-նշել է ԱՄՆ Լոս Անջելեսի խորհրդի անդամ Թոմ Ալեքսանյանը: «Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը եւս ներկա է գտնվել հիշատակի միջոցառմանը եւ հանդես է եկել ելույթով: Նա հանդիմանել է պաշտոնատար անձանց` նախագահ Օմաբային, փոխնախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Ցեղասպանությունը չճանաչելու համար: «Ամոթ նրանց»,-շեշտել է նա: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ Հոլոքոստի եւ Ցեղասպանության Ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ղեկավար Փոլ Կրեգորյանը եւ այլք:

Ցեղասպանության զոհերի հուշարձանի նախագիծը հաստատել է Մոնտեբելոյի քաղաքային խորհուրդը 1965 թ-ին, իսկ 1968 թ-ին այն բացվել է: Հուշարձանը հարգում է Ցեղասպանության եւ մարդկության դեմ հանգացործությունների բոլոր զոհերի հիշատակը: Այն խորհրդանշում է 20 –րդ դարի առաջին Ցեղասպանությունը եւ հարգում այն նահատակների հիշատակը, ովքեր պարբերաբար սպանվել են:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


tres + = 10