Մյանմարցի աղջնակն ունի … 26 մատ

Ley Yadi Minn

Մյանմարցի մեկամյա աղջնակը կարող է հայտնվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։ Լեյ Յադի Մինն ունի 26 մատ՝ 12 մատ ձեռքերի վրա՝ յուրաքանչյուրը 6–ական մատով, և 14 մատ ոտքերի վրա՝ յուրաքանչյուրը 7–ական մատով։

Զարմանալի մանուկի մասին այսօր հայտնում է «Սինխուա» գործակալությունը։ Լրագրողները գրում են, որ Լեյ Յադի Մինը կհայտնվի Գինեսի գրքում 2012–ին։
Պարզվել է, որ մյանմարցի աղջնակն ունի բազմաթիվ մրցակիցներ։ Այժմ Գինեսի գրքում գրանցված են 5 և 15–ամյա երկու հնդիկ տղաներ, որոնք ունեն 12–ական մատներ ձեռքերի վրա և 13–ական մատներ ոտքերի վրա, ինչպես նաև համաշխարհային ռեկորդի հավակնորդ է Հնդկաստանի 16–ամյա քաղաքացին՝ իր ոտքերի 16 մատներով։
 

Tert.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


siete + = 13