Մի քանի շաբաթ Երկիրը կլուսավորեն երկու արեւներ

la tierra se iluminará con dos soles

Աստղագետները կանխատեսում են առաջիկայում Տիեզերքում խոշորագույն աստղերից մեկի` Օրիոն համաստեղության Բեթելգեյզեի պայթյունը, եւ որոշ ժամանակ Երկրի բնակիչները կարող են տեսել «երկու աստղերի էֆեկտը»:

Ըստ կանխատեսումների` Բեթելգեյզեն, որ գտնվում է Երկրից 640 լուսային տարի հեռավորության վրա, կարող է պայթել ցանկացած պահի, եւ մեծ է հավանականությունը, որ դա տեղի կունենա արդեն 2011թ.:

Լուսային եւ էլեկտրամագնիսային ճառագայթման հոսքն այնքան ուժեղ կլինի, որ երկրացիները ականատես կլինեն փաստացի երկրորդ արեգակի ծննդյանը: Նման տիեզերական երեւույթը  կտեւի մոտ վեց շաբաթ, ինչը նշանակում է մեկուկես ամիս «սպիտակ գիշերներ» մոլորակի որոշակի հատվածներում:

Նյու-Ջերսիի Տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Ֆիլիպ Հուդի խոսքով, պնդումը, որ պայթյունը տեղի կունենա 2011 կամ 2012թ., ընդամենը հիպոթեզ է:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ nueve = 18