Մի քանի խոսք կիտրոնի մասին

Բոլոր արևադարձային պտուղների ծառերը, այդ թվում՝ կիտրոնի ծառը, հավերժ կանաչ ծառ է: Տարվա ցուրտ եղանակներին այդ ծառերի տերևները չեն թափվում: Արևադարձային կուլտուրաների հայրենիքը համարվում են հարավարևելյան Ասիայի և Հնդկաստանի շրջանները: Այդ տարածաշրջաններում բնությունն ամենանպաստավոր պայմաններն է ստեղծել նման կուլտուրաների համար:

   Կիտրոնի քիմիական բաղադրությունը հայտնի դարձավ վերջերս: Ծովագնացները, որոնք ծովային երկար արշավանքի էին դուրս եկել, նկատեցին, որ կիտրոնի երկարատև օգտագործումը սննդի մեջ, նպաստում է ցինգա կոչվող հիվանդության կանխարգելմանը:

1910 թ. լեհ գիտնական Ֆունկը հայտնաբերեց, որ բացի ածխաջրերից, ճարպերից, սպիտակուցներից և աղերից, սսնդամթերքները ևս կենսական կարևոր նշանակություն ունեցող նյութեր են պարունակում իրենց բաղադրության մեջ: Նա առաջինն էր, որ կարողացավ դրանք առանձնացնել՝ «ողջ մաքրությամբ»: Ֆունկը դրանց անվանեց վիտամիններ (լատիներեն՝ վիտա-կյանք և քիմիական տերմին «ամին» բառերից:)

Կիտրոնի բաղադրության հիմնական մասը կազմում են ջուրը և կիտրոնի թթուն: Բացի այդ կիտրոնի մեջ կան շատ կարևոր վիտամիններ: Ամենից շատ կիտրոնի մեջ կա վիտամին c, որն անփոխարինելի է օրգանիզմի ճիշտ նյութափոխանակության և հյուսվածքների համար: Կիտրոնը պարունակում է նաև վիտամին A, B1, B2, D: Այն պարունակում է նաև վիտամին Ցիտրին (վիտամին P), որը հատուկ է միայն արևադարձային պտուղներին: Իր քիմիական բաղադրությամբ այն բարդ ֆենոլային միացություն է, որն օժտված է կենսական ակտիվությամբ և բուժիչ հատկություններով:

Օգտակար խորհուրդներ. Բուժում կիտրոնով

Տեքստի վերախմբագրությունը Անդրանիկ Տերտերյանի

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


3 + = ocho