Մի անգամից 10 երեխա է ծնել. Հայրը շոկի մեջ է, մայրը փողերն է հաշվում

10 bebes

Իներնետում հայտնվել է մի տեսանյութ, որը պատմում է, թե ինչպես Կուրսկում մի կին միանգամից 10 երեխա է լույս աշխարհ բերում` 5 աղջիկ ու 5 տղա: Ինչպես հայտնում է ծննդատան բուժանձնակազմը, կինը եկել է առանց փաստաթղթերի, ոչ մի կոնսուլտացիայի նա չի ներկայացել, իսկ նրա փորի մեծությունը բժիշկներին ապշեցրել է:
Նրանց զարմանքն էլ ավելի է մեծացել, երբ կինը 10 նորմալ ու առողջ երեխա է ծնել: Բժիշկներից մեկի խոսքով, ամենափոքր երեխայի քաշը եղել է 2500 գրամ, մյուսներինը` 3100, 3200: «Ամեն ինչ տեսել էի կյանքում, բայց ոչ նման բան»,-պատմում է բժիշկը:

Մայրը դեռևս շփոթում է երեխաների անունները, իսկ հայրը ծննդատուն է եկել միայն մեկ անգամ` իմանալու, թե կինն ինչ սեռի երեխա է նվիրել իրեն: Տասը փոքրիկների մասին լուրը նրան շոկի մեջ է գցել: Բուժքույրերից մեկի խոսքով, հայրն ուղղակի ուշագնաց է եղել:
Մայրն արդեն հաշվում է փողերը` 2 մլն 250 ռուբլի մայրական կապիտալ, դրան էլ գումարած յուրաքաչյուր երեխայի համար տրվող նպաստ:

 

Աղբյուր` Panorama.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


cuatro + 4 =